![](/banners/BeFunky-design.jpg)
«Ինձ համար պաշտոնաթողությունը խնդիր չէ, ես կարող եմ հեռանալ վաղը». Գեորգի Գախարիա
![](https://168.am/wp-content/uploads/2019/06/980166.jpg)
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան, որի պաշտոնաթողությունը գրեթե մեկ շաբաթ Թբիլիսում ահանջում են հազարավոր բողոքավորներ, ասել է, որ իր պաշտոնից կհեռանա, հենց որ իր անձը վնաս հասցնի կառավարող թիմին:
Թբիլիսիում հանրահավաքների մասնակիցները Գախարիային մեղադրում են հունիսի լույս 21-ի գիշերն ակցիան դաժանորեն ցրելու մեջ, այն ժամանակ ՆԳՆ-ն ակցիայի մասնակիցների դեմ կիրառել Է արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ: Ոստիկանությունը ցրելու գործողությունն սկսել Է խորհրդարանի շենքի գրոհին դիմադրելուց երկու ժամ անց: Անկարգությունների հետեւանքով տուժել 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան:
«Ինձ համար պաշտոնաթողությունը խնդիր չէ, ես կարող եմ հեռանալ վաղը, վաղը չէ մյուս օրը կամ մյուս օրը չէ մյուս օրը: Ես այստեղ նստած չեմ պաշտոնաթողության կամ ոչ պաշտոնաթողության պատճառով: Ես այստեղ կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ չեմ լուծել բոլոր կոնկրետ խնդիրները… Հենց որ ես՝ որպես այս (ՆԳՆ-ի ղեկավարի – խմբ.) դիրքում գործող մարդ, վնասաբեր գործոն դառնամ թիմի համար, մենք կլուծենք այդ հարցը»,- ասել է Գախարիան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է ինքը մնում այդ պաշտոնում, չնայած մարդկանց պահանջին, հաղորդել է Sputnik