Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր՝ մայիսի 20-ին, կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցած երկրների արտգործնախարարների նիստին, հայտնում է APA գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել զինծառայողի մահվան մասին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 19-ին ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում՝ պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հայտարարել է, որ հարկավոր է ավելի ակտիվորեն զբաղվել Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի և համագործակցության համար մյուս արդիական հարցերով: Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
Հայկական սփյուռքը «փորձել է խոչընդոտել և շարունակում է խոչընդոտել» «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարության նախագծի իրագործմանը: Այս մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը The Business Year պարբերականին տված հարցազրույցում: Այս մասին հայտնում է Trend-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին: Հանդիպմանը կողմերը քննարկել են ապրանքաշրջանառությունը ու երկու երկրների հարաբերությունները, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ալիևի մամուլի ծառայությանը:
Ադրբեջանն անցած տասը տարում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունից ստացել է 20 միլիոն դոլարի ռազմական օգնություն, իսկ Հայաստանը՝ գրեթե ոչինչ, գրում է Eurasianet տեղեկատվական-վերլուծական պորտալը՝ հղում կատարելով ԱՄՆ կառավարական փաստաթղթերից ստացած տեղեկություններին:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) որպես կուսակցության նախագահ է առաջադրել Բինալի Յըլդըրըմին, որը Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու հեռահաղորդակցությունների նախարարն է:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ֆրանսիայի արգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությանը:
Ադրբեջանի քաղավիացիայի պետական ադմինիստրացիան պաշտոնապես հաստատել է, որ երեկ Աֆղանստանում աղետի ենթարկված ադրբեջանական «Ան-1» բեռնատար ինքնաթիռում գտնվել է անձնակազմի 9 անդամ, որից 7-ը մահացել է:
Մայիսի 24-26-ը Հայաստանում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ, հայտնում է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է ԵՄ-ի հետ ստորագրված ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, որը հարկավոր է Շենգենյան գոտու վիզաների չեղյալ հայտարարման համար: Այս մասին այսօր հայտնել է Էրդողանի գրասենյակը, տեղեկացնում է TASS-ը:
Մեր ՊՆ-ն, ունենալով այդպիսի շքեղ շենք, պարզվում է՝ փող չունի ապահովելու զինվորներին առաջատար զինտեխնիկայով
Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին այսօր՝ մայիսի 19-ին կազմակերպվելիք հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին:
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում իրավիճակն ու ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, հայտնում է Սպւտակ տունը:
Թուրքիայի հարավ-արևելքում ինքնաշեն սարքը խլել է 4 թուրք զինծառայողի կյանք: Պայթյունը տեղի է ունեցել Հաքքարի նահանգում, հայտնում է Hürriyet թերթը:
Վալովայան ասել է, որ այս կամ այն երկրի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կազմակերպության անդամ-երկրները կայացնում են կոնսենսուսի հիման վրա:
Օպերացիային մասնակցել է ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը, գրում է Hurriyet-ը:
Եվրամիությունն Ադրբեջանի ամենամեծ տնտեսական գործընկերն է: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, ADA համալսարանում ընթացող Ադրբեջան-Եվրամիություն բիզնես-ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների հիման վրա, որտեղ առանցքային դեր են կատարում նախագահներն ու համանախագահները: Դրական գործոն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Վիեննայում:
Վիեննայի հանդիպման ժամանակ մենք համաձայնություն ենք տվել հրադադարի ռեժիմի ամրապնդմանը՝ հետագա բանակցությունները շարունակելու նպատակով:
Այսօր Բաքվում անցկացվում է Ադրբեջան-Եվրամիություն բիզնես-ֆորումը, որի աշխատանքին մասնակցում են Ադրբեջանի կառավարության, Եվրամիության Բաքվի ներկայացուցչության անդամներն ու շուրջ 20 ընկերություններ, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին իր ճեպազրույցի ժամանակ պատասխանել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող լրագրողի հարցին, որը մասնավորապես վերաբերել է մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաձեռնությունը և նրանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ձգտումը:
«Միացյալ Նահանգները ցանկանում է, որ երկու երկրները վերահաստատեն իրենց հավատարմությունը 1994 թվականի հրադադարի համաձայնագրին եւ բանակցային գործընթացին, որի նպատակն է՝ համապարփակ կարգավորումը»:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին, եթե ապացուցվի Թուրքիայի կապը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Հայաստանը չպետք է նախանձախնդրորեն վերաբերվի Ադրբեջան-Վրաստան համագործակցությանը և հարաբերություններին, քանի որ ՀՀ իշխանության ընտրությունն է եղել՝ միանալ ՀԱՊԿ-ին, և այս առումով հայկական կողմը չպետք է պահանջներ ներկայացնի Վրաստանին»։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
ԵԱՀԿ Մինսկի խումբը ոգևորված է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Վիեննայի հանդիպման արդյունքներով: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Թուրքիայի խորհրդարանը սկսում է քննել քրեական հետապնդումից պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրենքի նախագիծը, գրում է բրիտանական The Guardian-ը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպումը չդարձավ ձախողում կամ բեկումնային, քանի որ կողմերը մնացին իրենց դիրքորոշումներին: Turan գործակալության հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը: