Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ալի Քեմալ Այդընը հուսով է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային տիրույթը խախտելու կրկնություն այլևս չի լինի:
Հոկտեմբերի 15-16-ը Թբիլիսիում առաջին անգամ անցկացվում է «Մետաքսի ճանապարհ» ֆորումը, որը հրավիրվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ, հայտնում է apsny.ge-ն:
«Տարիներ շարունակ մենք համոզում ենք, ապացուցում ենք իրանական կողմին, որ Հայաստանը շատ լավ բիզնես հարթակ է թե՛ ԱՊՀ տարածք, թե՛ այսօր արդեն Եվրոպա ապրանքներ ու ծառայություններ անցկացնելու համար»:
Իրանը ցուցադրել է հրթիռների արտադրության իր ստորերկրյա գործարանները: Լուսանկարները հրապարակված են FARS գործակալության կայքում:
Անկարայի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի, հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցում է 300-ից ավելի գործարար Հայաստանից և Իրանից (շուրջ 80 գործարար):
Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՌԴ արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովին:
«Համաձայնություններ ունենք երկու պետությունների միջև, սպասում ենք, որ մեզ աջակցեն, որովհետև մեր ընկերությունը սեփական է և կարիք կա, որ երկու երկրների՝ թե՛ իրանական, թե՛ հայկական կառավարություններն էլ աջակցեն: Մենք հովանավորներ ունենք դրսից ներդրումների համար, ուզում ենք, որ օրենքներով օգնեն մեզ, որ կարողանանք ծրագիրն իրականացնել»:
«Բարենպաստ պայմաններ են ստեղծվել ներդրումների և տարբեր ոլորտներում համագործակցության համար՝ օդային հաղորդակցության, տրանսպորտի, գյուղատնտեսության, անասնապահության, հիդրոէներգետիկայի, նոր տեխնոլոգիաների, հանքերի, նավթի, գազի և այլ ոլորտներում: Դա շատ գրավիչ է մասնավոր սեկտորի համար և շատ մատչելի են այդ ոլոտները»,- ասաց Հ. Չիթչանը:
Անկարայի դատարանը երեկ որոշում է կայացրել արգելել թուրքական ԶԼՄ-ներին տեղեկություններ հրապարակել շաբաթ օրը Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին:
Ինչպես ժողովուրդն է ասում` «Հաչան շունը կծան չի լինում…»: Բայց մենք սպասում ենք, պատերազմ չենք ուզում, բայց սպասում ենք… Այդ ժամանակ էլ կտեսնենք, թե ով ով է, ով ինչի է ընդունակ…
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն:
Ադրբեջանի նկատմամբ, օրինակ, պետք է պատժամիջոցներ կիրառվեն: Ադրբեջանական չինովնիկներին, մասնավորապես Նախագահ Ալիևին, պաշտպանության նախարար Հասանովին, ովքեր կոչ են անում խփել Ստեփանակերտից թռչող ինքնաթիռը, համապատասխան ձևով պետք է թույլ չտրվի թռնել եվրոպական այս կամ այն պետություն:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները մահապատժի են ենթարկել իրենց համախոհներին, ովքեր հեռացել էին մարտադաշտից: RIA Novosti-ն, հղում կատարելով Իրաքի ուժայիններին, հայտնում է, որ ընդհանուր առմամբ՝ մահապատժի է ենթարկվել 47 զինյալ:
ԴԱԻՇ-ն ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) կարող են առնչություն ունենալ Անկարայի ահաբեկչությանը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Սիրիայում ընթացող մարտերի ժամանակ 2 իրանցի գեներալ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրանական «Թասնիմ» գործակալությանը:
Եվրոպայի խորհրդի ձայնը պետք է բարձր հնչի՝ կապված խոսքի ազատության խախտումների հետ, ու հարկավոր է կոնսոլիդացիա գլոբալ մակարդակով՝ պաշտպանելու այդ հիմնարար ազատությունը:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված այն օգնության հետ, որը Միացյալ Նահանգները ցուցաբերել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թևին՝ «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD):
Այս օրերին Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի ելույթը, որում վերջինս սուր քննադատություններ է հնչեցնում իշխանությունների հասցեին: Դեմիրթաշի ելույթն ունի տասնյակ հազարավոր դիտումներ ու լայնորեն քննարկվում է սոցցանցերում:
Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից ու ցուցաբերել քաղաքական կամք փոխզիջման հասնելու համար, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ադրբեջանն ու Իրանը մինչև 2016 թվականը պլանավորում են ավարտել իրենց երկաթուղային ճանապարհների միացման աշխատանքները:
Ադրբեջանի ՆԳՆ մամլո ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 13-ին ձերբակալվել են Meydan TV ինտերնետ-ռեսուրսի խմբագիր ու հեղինակ Գյունել Մովլուդի եղբայրները՝ Վեքիլ ու Ռաջի Իմանովները:
Բաքվի Պիրալախինսկի շրջանում քաղաքացիական ամուսինը մահացու ծեծել է իր հղի կնոջը: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Պիրալախինսկի շրջանի ոստիկանությանը:
Մոսկվայի հյուսիսում՝ Խաչատրյան փողոցի բնակարաններից մեկում, ոստիկանները ձերբակալել են մի երիտասարդի, ով կասկածվում է 19-ամյա ազգությամբ հայ ուսանողուհու սպանության մեջ, հայտնում է ntv.ru-ն:
Թուրքիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հզոր պայթյունների հետեւանքով վիրավորված՝ ստամբուլահայ Ռուդի Սայաթ Փուլաթյանը համոզված է, որ կառավարությունը կարող էր կանխել պայթյունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Սաիդ Աբդուլ Ջալիլ Ալ-Ֆահիմին նշել է, որ իր ղեկավարած ընկերությունը շահագրգռված է մեր երկրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումներ կատարելու հարցում և պատրաստ է համագործակցել տարբեր ուղղություններով:
Թոմաս դը Վաալը հիշեցնում է, որ վերջին տարիներին Իլհամ Ալիևն Ադրբեջանը դարձրել է Եվրոպայի ամենաբռնատիրական երկիրը` մեծացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունն ու անվանելով հայերին «ֆաշիստներ» ու «ահաբեկիչներ», իսկ սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սրեց իր սեփական քաղաքական հռետորաբանությունը`թողնելով հասարակական անորոշության իր նախկին դիրքերը և Ղարաբաղը կատեգորիկ կերպով Հայաստանի անքակտելի մաս հռչակելով:
«Եթե նախագահ Սարգսյանի ելույթի էությունն իրապես այն էր, ինչ ես վերևում ասացի, ապա նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանը նոր լայն քայլ է դրել. ԼՂ ինքնիշխանության ճանաչում` որպես անկախ երկիր»:
Մոսկվան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ՌԴ դեսպանության վրա իրականացված հարձակումը որակել է որպես ահաբեկչություն, որն ուղղված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարողներին վախեցնելու դեմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 14-15-ը Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։ Այցի շրջանակում նախատեսված են Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։