Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Թուրքիայում Իրաքի դեսպան Հիշամ Ալի Էքբեր Իբրահիմ ալ-Ալևին հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մոտ ապագայում հնարավոր է այցելի Բաղդադ:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները շարունակում են լքել քաղաքական ուժի շարքերը՝ միանալու Մերալ Աքշեների կողմից հիմնադրվելիք նոր կուսակցությանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ հորդորել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանիին հրաժարվել անկախության հանրաքվեից ու դրա արդյունքներից:
Թուրքական Սիիրթ նահանգի Էրուհ գավառում աշակերտների շրջանում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել՝ կապված Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության աշխատակցի կալանավորման փաստի հետ:
Ցանկացած տիպի բռնությունն անընդունելի է, սադրանքը, անթույլատրելի: Պաշտպանենք հազարամյակների ընթացքում կազմավորված վրաց-հայկական բարեկամությունը, ցուցաբերենք համերաշխություն եւ առաջացած խնդիրները լուծենք օրենքի եւ քրիստոնեական սիրո ճանապարհով:
Գյուլբեյը նշել է, որ «հայերի տեղահանության» (այսինքն՝ Հայոց ցեղասպանության) ժամանակ իրենց տներից հեռանալ չցանկացող հայերը քողարկվել են քրդերի, ալեւիների, թուրքերի անվան տակ եւ այսօր ծպտյալ հայերը Թուրքիայում մեծ թիվ են կազմում։ Որպես ապացույց թուրք գործիչը հիշեցրել է նաեւ Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանի այն հայտարարությունը, թե Թունջելիի բնակչության 90 տոկոսը հայեր են։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունելով Եվրամիության խորհրդի անվտանգության եւ հարեւանության քաղաքականության Կոմիտեի պատվիրակությանը՝ արել է մի քանի ուշագրավ հայտարարություն, որոնք կապված են Ղարաբաղյան խնդրի ու Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության հետ:
«Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ գործընթացն ավարտված է, քանի որ գարնանն իր պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, և երկրում փոխվելու է կառավարման համակարգը»:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության նախապատրաստական աշխատանքներով զբաղվող Նախաձեռնող խումբը նամակներ է ուղարկել բոլոր այն 11 հոգևորականներին, ովքեր կարող են առաջադրել իրենց թեկնածությունը պատրիարքի ընտրություններում:
Թուրք զինվորականները կտեղաբաշխվեն սիրիական Իդլիբում՝ Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակում:
Անկարան, Թեհրանը եւ Բաղդադը եռակողմ մեխանիզմ են ստեղծել Իրաքյան Քրդստանի քաղաքականությանը հակազդման միջոցներ մշակելու համար:
Իրաքի հրամանատարությունը հայտնել է Հավիջա քաղաքի ազատագրման հաջող գործողության մասին, քաղաք, որը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից գրավված վերջին բնակավայրերից մեկն է, տեղեկացնում է BBC-ին:
Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության գրասենյակը գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում «լրտեսություն անելու» հիմնավորմամբ Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության աշխատակցին կալանավորելու որոշում է կայացրել:
Իրանը եւ Թուրքիան պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի թույլ չտան Իրաքի քրդական ինքնավարության անջատումը այնտեղ կայացած հանրաքվեից հետո:
Թուրքական դատարանը հրապարակել է Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման ձախողված փորձի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ մահափորձ իրականացրած անձանց վերաբերյալ դատական վճիռը:
«Եթե կան նրանց ներգրավվածության մասին վկայող ծանրակշիռ ապացույցներ, ապա այդ անհատները պետք է համապատասխան ատյանների առաջ կանգնեն: Դատարանները պետք է ապահովեն, որ ֆինանսական, քաղաքական ոլորտներում իրականացված քրեական գործողությունները օրենքի համաձայն ենթարկվեն պատասխանատվության անաչառ դատավորների կողմից»:
Վրաստանի Հանրապետական կուսակցությունն աննախադեպ քայլի է դիմել՝ մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքային խորհուրդ առաջադրելով 40-ամյա իրավաբան եւ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, միասեռական Նինո Բոլքվաձեին:
«Երբ դեսպանի վերաբերյալ որոշում է կայացվում, դա հանրայնացվում է: Թեմայի վերաբերյալ շահարկումները անտեղի են»,- հայտարարել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:
«Սարգսյանի վերջնագիրը Թուրքիային ինձ համար բավականին հետաքրքիր թվաց, քանի որ վստահ եմ՝ Սարգսյանը գիտի, որ Էրդողանը չի արձագանքելու այդ վերջնագրին՝ վավերացնելով այդ արձանագրությունները, ինչպես երեք տարի առաջ, երբ Սարգսյանը կրկին անդրադարձել էր արձանագրություններին»:
Այսօր Թուրքիայում պետական պատվերով արգելափակված է Վիքիպեդիայի կայքը, քանի որ Վիքիպեդիան հրաժարվել է ջնջել այն հոդվածները, որոնք բացահայտում են, որ թուրքական իշխանությունները աջակցում են Իսլամական պետության ահաբեկիչներին: Բացի այդ, Թուրքիայի կողմից արգելափակվել են 127 հազար կայքեր և 95 հազար անհատական վեբ կայքեր, տեղեկացնում է լրագրող Բուլութը:
Թուրքիայում վեց տարեկանից փոքր 594 երեխա մայրերի հետ գտնվում են բանտերում:
«Մենք պետք է գիտակցենք, որ զորավարժությունը նաև կարելի է օգտագործել հարձակման համար, որովհետև զորավարժության ժամանակ կուտակում ես տեխնիկա, բարձրացնում ես բանակի մարտունակությունը և դրանից հետո կարող ես հարձակվել»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում կայանալիք թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 4-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
«Այսօր միջազգային մեծ խաղացողների հիմնական ուշադրությունը կենտրոնացած է ոչ թե Հարավային Կովկասի հակամարտությանը՝ ի դեմս արցախյան հակամարտության, այլ ավելի շատ` Սիրիայի և քրդական խնդրով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց պատմաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը:
Ռուսաստանը, ինչպես եւ պլանավորվում էր, թուրքական լոլիկի համար իր շուկան կբացի միջսեզոնային շրջանում, բայց մատակարարումները մեծ չեն լինի:
Թուրքական Հաքքարի նահանգի Յուքսեքօվա գավառում զինվորական մեքենայի անցնելու ժամանակ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները գործի են դրել ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկը:
Այդ խնդիրը պետք է լուծեն հոգևորականները, իսկ գյուղացիների ասածն ընդամենը մեկն է՝ թույլ տվեք՝ մենք խաչքար տեղադրենք այնտեղ, որտեղ թաղված են մեր նախնյաց մասունքները։ Բացի դրանից՝ գյուղացիներն ասում են՝ մենք մեր աչքը բացել, մեծացել, մեր գիտակից կյանքում այդ եկեղեցում մոմ ենք վառել, դա հայկակա՞ն, թե՞ վրացական եկեղեցի է, դա իրենց չի հետաքրքրում։
«Կադրերն էլ, ուղիղ եթերներն էլ կան, կարող եք նայել։ Մի պահ է դա տեղի ունեցել, որտեղ հարվածողները եղել են հայ, ծեծվողները եղել են հայ։ Հիմնականում առաջնագծում եղել են հայ ոստիկանները՝ մեր Ախալքալաքի ոստիկանները»: