
Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել

Թուրքիայի Ադըյամին հարավարեւելյան նահանգում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է: Այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ Բեսնիի շրջան, որտեղ տեղի է ունեցել վթարը, ուղարկվել են հրշեջներ, բժշկական անձնակազմ եւ փրկարարներ, որոնք զոհված են գտել օդաչուին: Ինքնաթիռը պատկանում էր Ղազիանթեփ քաղաքի համալսարանին: Համալսարանի ռեկտոր Ալի Գյուրի խոսքով՝ Ղազիանթեփի օդանավակայանից մեկնել էր երկու ուսումնավարժական ինքնաթիռ, որոնք պատկանում էին օդագնացության ֆակուլտետին: Դրանցից մեկը կործանվել է, մյուսը բարեհաջող վայրէջք է կատարել:
Օդաչուները թռիչքային պրակտկա էին անցնում ուսումնական դասընթացի շրջանակներում: Ինքնաթիռի կործանման պատճառը դեռեւս ճշտված չէ, սկսվել է հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: