Բաժիններ՝

Հալեպում ավելի քան 20 հազար մարդ տուն է վերադարձել

Հալեպի նահանգի հարավարեւմտյան մասում ավելի քան 20 հազար մարդ է վերադարձել իր տուն այդ վայրերը զինյալներից ազատագրելուց հետո: Այդ մասին լրագրողներին հայտնել է տեղի շեյխ Աբդուլա Դանդալը: Յոթ տարի առաջ այստեղ ապրող մարդիկ հարկադրված էին լքել իրենց տները, երբ այնտեղ եկան զինյալները:

Տարածքի ազատագրումից հետո Սիրիայի կառավարությունը ռուս զինվորականների օգնությամբ նախապատրաստում են խաղաղ կյանքի վերականգնումը:

Նախ տեղական իշխանությունները զննել են բնակավայրերի միջեւ ձգվող բոլոր ճանապարհները եւ, որտեղ անհրաժեշտ է, նորոգել են դրանք: Այնուհետեւ կազմակերպվել են մթերքների կանոնավոր մատակարարումները եւ կարգի են բերվել էլեկտրացանցերը: Այժմ ընթանում են բնակելի տների վերականգնման աշխատանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս