Բաժիններ՝

Կոալիցիան ստանձնել է Սիրիայում է Իրաքում գրեթե 940 խաղաղ բնակիչների զոհվելու պատասխանատվությունը

2014 թվականից ի վեր Սիրիայում եւ Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածները հանգեցրել են 939 խաղաղ բնակիչների զոհվելուն: Այդ մասին ասված է կոալիցիայի հաշվետվության մեջ:

«Կոալիցիան 2014 թվականի օգոստոսից մինչեւ 2018 թվականի մայիսի վերջը հասցրել է ընդհանուր առմամբ 29 հազար 596 հարված: Այդ ժամանակաշրջանում, հիմնվելով հասանելի տեղեկատվության վրա, Համատեղ միավորված օպերատիվ խմբի (CJTF-OIR) գնահատմամբ, «Անսասան վճռականություն» գործողության սկսվելուց ի վեր կոալիցիայի հարվածների հետեւանքով չկանխամտածված սպանվել են առնվազն 939 քաղաքացիական անձինք»,-ասված է մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ: 2018 թվականի մայիսի վերջի դրությամբ այդ թիվը կազմում էր 892, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս