ԱԱԾ-ում ակտիվ հարցաքննության են կանչում ԱԻՆ աշխատակիցներին. 2 գործ է բացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Ազգային անվտանգության ծառայություն բավականին ակտիվ կերպով հարցաքննության են հրավիրվում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:

Ինչպես հայտնի է, նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտնել էր, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն առնչվող երկու հարց կա, որոնք արդեն գտնվում են ԱԱԾ-ում: Իսկ թե կոնկրետ երկու ինչ ոլորտային չարաշահումների մասին էր խոսքը, նախարարը չէր մանրամասնել:

Սակայն մեզ հասած լուրերի համաձայն՝ ԱԱԾ-ում ԱԻՆ-ի մասով այսօր մեկ գործ է քննվում՝ կապված այն բանի հետ, որ մահացած անձանց գրանցել են նախարարությունում որպես աշխատող, եւ ինչ-որ մարդիկ աշխատավարձերը ստացել են: Այդ ամենի շրջանակներում էլ հարցաքննության են հրավիրվում մարդիկ, որոնք ինչ-որ չափով կապ ունեն մահացած անձանց հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս