Բաժիններ՝

Իրանի նախագահը խոստացել է անհրաժեշտության դեպքում «ծնկի բերել ԱՄՆ-ին»

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է պահպանել իր երկրի արժանապատվությունը արտաքին քաղաքական ծնշման պայմաններում եւ հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում «ծնկի բերել ԱՄՆ-ին»:

Այդ մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը: «Մենք չեն ընկրկի եւ կպահպանենք մեր ազգային ու պատմական արժանապատվությունը ԱՄՆ-ի հանդեպ»,- ասել է Ռոուհանին, հավելելով, որ անհրաժեշտության դեպքում իր երկիրը «ծնկի կբերի ԱՄՆ-ին կամքի այդ ճակատամարտում»: Նա նաեւ պատմել է կառավարության տնտեսական ծրագրերի մասին, նշել զարգացման հանգուցային ուղղությունները:

Մասնավորապես, Ռոուհանին խոստացել է պայքարել աղքատության դեմ, ստեղծել աշխատատեղեր ու զարգացնել արտադրությունը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել է 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն:

Թրամփը խոստացել է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Իր հերթին իրանական կողմը հայտարարել է, որ համաձայն Է ԳՀՀԾ-ում մնալ միայն այդ դեպքում, եթե մնացած գործընկերները, առանց ԱՄՆ-ի, կարողանան ապահովել համաձայնագրի բոլոր պարտավորությունների կատարումը, մասնավորապես, տնտեսության ոլորտում: Իրանի ղեկավարությունը նախազգուշացրել է, որ եթե ԳՀՀԾ-ի պարամետրերի կատարումը անշահավետ դառնա, Թեհրանը դուրս կգա համաձայնագրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս