«Եթե հանկարծ որևէ սադրանք լինի, մերոնք այդ ամենը տեսագրում և ցուցադրում են, նաև՝ կանխարգելիչ հարվածներ են հասցնում։ Համանախագահները տեսնում են այդ ամենը, և վերջին երկու հայտարարությունները բավականին օբյեկտիվ են։ Այդ օբյեկտիվությունն Ադրբեջանին գցում է բավականին ծանր վիճակի մեջ»։
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պահանջում են հանրապետության ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլիի եւ իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ պաշտոնյաների հրաժարականը ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի անհետացման հետ կապված իրադրության պատճառով։
«Որպեսզի հստակ պատկերացնեք Բաքվի ռազմական ագիտպրոպի սադրիչ հրապարակումների անհիմն ու ապակողմնորոշիչ էությունը, տեղեկացնեմ, որ ապրիլի 30-ին և լույս 31-ի գիշերն ու գրեթե ողջ օրվա ընթացքում հակամարտ զորքերի կողմից ականանետային զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտման դեպք ընդհանրապես չի արձանագրվել»:
Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը Թբիլիսից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել երեք ամսով կալանքը:
Թուրքիայում կրկին կալանավորված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան դատապարտվել է երկու տարի և վեց ամիս ազատազրկման:
Թուրքիայի Շըրնաք նահանգում Cougar տեսակի ռազմական ուղղաթիռը օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց կործանվել է:
Դիարբեքիրի Լիջե գավառում թուրքական զինված ուժերը նոր կորուստներ են գրանցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում:
Վրացի լրագրողներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կհավաքվեն կառավարության շենքի դիմաց՝ բացատրություն պահանջելու իշխանություններից Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգման փաստի առնչությամբ:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի դեսպանատների թաղամասում կատարված ահաբեկչական գործողությունը 90 մարդու կյանք է խլել, տուժելէ եւս 380 մարդ:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների թաղամասում իրականացված ահաբեկչության հետևանքով վնասվել է նաև Թուրքիայի դեսպանությունը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը իրանական կողմի նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել պաշտոնակցի՝ Իրանի Առևտրի խթանման կազմակերպության նախագահ, Իրանի Հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրովթաջի հետ։
Վրաստանաբնակ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխտարլին, ով նախօրեին անհետացել էր Թբիլիսիում, առևանգվել էր և գաղտի կերպով տեղափոխվել էր Բաքու:
Վրաստանյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` լրագրողին Վրաստանի տարածքից առևանգել են ադրբեջանական հատուկ ծառայությունները: Մուխթարլիի փաստաբանները պնդում են, որ լրագրողի առեւանգման մեջ մասնակցել է նաեւ վրաստանյան կողմը:
Ռուսաստանի պաշտապանության նախարարությունը կադրեր է տարածել Սիրիայի Պալմիրա քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտների խոցման վերաբերյալ:
Աֆղանստանում Իրանի դեսպանը վերքեր է ստացել մայիսի 31-ի առավոտյան Քաբուլում նախագահական պալատից եւ Գերմանիայի ու Իրանի դեսպանատներից ոչ հեռու տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով, ինչի մասին հայտնել է «Էրեմ նյուզ» լրատվական պորտալը՝ հղում անելով «Իաթիմադ» իրանական թերթին։
Եթե այդ ռազմական օբյեկտները շատ մոտ են հիվանդանոցներին կամ քաղաքացիական այլ օբյեկտներին, ապա չենք էլ կրակում այդ ուղղությամբ: Ադրբեջանի նման քաղաքականությունը ցույց է տալիս, որ նա ուզում է իրականացնել որևէ ահաբեկչական գործողություն ու ցույց տալ, թե տեսեք՝ Արցախն է անում, և փորձել ինչ-որ ձևով արդ! արանալ: Կրկնում եմ, մենք երբևէ որևէ քաղաքացիական օբյեկտ չենք թիրախավորել՝ ի տարբերություն իրենց»,-ասաց Դավիթ Բաբայանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հունիսի 19-ին տարածաշրջանային այցի շրջանակում կլինեն Բաքվում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Գելիք գյուղում փլուզում է տեղի ունեցել մասնավոր մի ընկերության պատկանող ածխի հանքում:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի պաշտոնական զեկույցը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն բացասական պատասխան է տվել Ինջիրլիքում ծառայող գերմանացի զինվորներին այցելելու գերմանական կողմի պահանջին:
Թուրքիայում պայմանականորեն ազատության մեջ գտնվող 2.997 մարդ վերահսկվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ այս մասին տեղեկացրել է դատապարտյալների պայմանական ազատման Անթալիայի վարչության տնօրեն Շեֆիք Դեմիրքոլը:
«Ես կարծում եմ, որ ուժային պատասխանի, այն ծավալով, որ հիմա կա, երկու կողմն էլ միմյանց արժանացնում են։ Երկու կողմն էլ ձեռնարկում են «անհանգստացնող հրաձգություն», և այս պահին քաղաքական իրավիճակում յուրաքանչյուր կողմն ունի իր դերակատարությունը»:
«Արցախցիների համար ստատուս-քվոն այլ բան է, Հայաստանի համար՝ այլ, Ադրբեջանի համար՝ այլ, միջազգային հանրության համար ստատուս-քվոն այլ բան է, և ես չգիտեմ այնպիսի մի բան, որ բոլորը նույն կերպ ընկալեն, թե ստատուս-քվոն ինչ է նշանակում»։
«Հայաստանն արձանագրում է, որ հասունանում է մի վիճակ, երբ միջազգային միջնորդական մանդատ ունեցող ԵԱՀԿ-ն պետք է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը սանձելու համար ոչ միայն հայտարարություններ, այլեւ գործողություններ անի»,- ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մոսուլի արեւմտյան շրջանների ավելի քան 600 հազար բնակիչներ են իրենց տները լքել փետրվարին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից քաղաքի այդ մասի ազատագրման գործողության սկսվելուց հետո:
«Նմանօրինակ հայտարարություններին ես վերաբերում եմ այնպես, ինչպես հնչեցված մյուս պնդումներին, թե իբր Ադրբեջանը բազմամշակութային համաշխարհային կենտրոն է, որը հարգում է բոլոր հիմնարար ազատությունները, մարդու իրավունքները և հանդուժողական երկիր է, որը կարող է օրինակ ծառայել այլ երկրներին և այլ այս կարգի անհեթեթ պնդումներ»:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ի աջակցություն Թուրքիայում բանտարկված լրագրողների նոր նախաձեռնություն է սկսել:
Վրացական բանակում խորհրդային արտադրության «Կալաշնիկով» գնդացիրները մայիսի 30-ից փուլառփուլ կփոխարինվեն նատօյական ստանդարտների գնդացիրներով, մասնավորապես, M-240-ով, որոնք գտնվում են ԱՄՆ-ի բանակի սպառազինության մեջ:
Դիարբեքիրի 59-ը թաղամասերում հանվել է երկու օր առաջ հայտարարված փողոց դուրս գալու արգելքը:
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը ընդունել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով ներկայացված մեղադրականը: