«Ադրբեջանը պարտավոր էր առնվազն 42 օր առաջ ծանուցել զորավարժությունների մասին». Տիգրան Բալայան. news.am

Ադրբեջանը հայտարարել է հուլիսին լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին, որի համաձայն ԵԱՀԿ Վիեննայի Փաստաթղթի 5-րդ բաժնի Ադրբեջանը պարտավոր էր նախօրոք ծանուցել այդ զորավարժությունները առնվազն 42 օր առաջ, ինչը չի կատարվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացումը, ի խախտումն ԵԱՀԿ հանձնառությունների, կրում է շարունակական բնույթ՝ բացասաբար ազդելով տարածաշրջանում ռազմական թափանցիկության եւ կանխատեսելիության վրա. «Հայկական կողմը հետեւողական բարձրացնում է ԵԱՀԿ հարթակում Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման ռեժիմի եւ ԵԱՀԿ վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների խախտման խնդիրը՝ ընդգծելով, որ նման անպատասխանատու քայլերը սպառնում են ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությանը եւ խաղաղությանը»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930