Բաժիններ՝

450-ից ավելի զինյալներ են զենքը վայր դրել Սիրիայի Դերաայի նահանգում. Al Ikhbariya

Զինված ընդդիմության մի խումբ զինյալներ՝ ավելի քան 450 մարդ, հունիսի 27-ին սիրիական բանակին է հանձնվել Սիրիայի Դերաայի նահանգի հյուսիս-արեւելքի Շաարա բնակավայրում: Այդ մասին հայտնել է Al Ikhbariya կառավարական հեռուստակայանը:

Ըստ նրա տեղեկատվության՝ զինյալները զենքը վայր են դրել եւ համաձայնել են համաներման պայմաններով ստուգում անցնել իրավապահ մարմիններում: Ավելի վաղ Դերաայի հյուսիս-արեւելքում զինված ընդդիմության մի քանի խոշոր ջոկատներ անցել են սիրիական զորքերի կողմը, ինչը թույլ է տվել ազատագրել Լաջաթի եւ Բոսրա Էլ Հարիրի շրջանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս