Քեթի Փիրին՝ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին
Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին մեկնաբանել է հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտնում է թուրական Diken պարբերականը: Եվրախորհրդարանի զեկուցողը նշել է, որ ընտրություններն անցել են ոչ բավարար պայմաններում:
«Այս ընտրություններով վերացվեց ոչ ժողովրդավարական նախագահական ռեժիմի դեմ ծառացած վերջին արգելքը: Ընտրություններն անցել են, ոչ բավարար պայմաններում, մարդկանց վախեցրել են»,- հայտարարել է Փիրին:
Փիրին նշել է նաև, որ Թուրքիայի կառավարման նախագահական համակարգը հակասում է եվրոպական արժեքներին, և, որ Եվրամիությունը Էրդողանից բացի պետք է սկսի կարևորություն տալ նաև այլ քաղաքական դերակատարների: