Բաժիններ՝

Իրանում գործարկեցին «Պարսից ծոցի աստղ» նավթամշակման գործարանի երկրորդ փուլը

Հունիսի 28-ին Իրանում երկրի նախագահ Հասան Ռոուհանիի ներկայությամբ տեղի է ունեցել «Պարսից ծոցի աստղ» նավթավերամշակման գործարանի երկրորդ փուլի բացման արարողությունը: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը: «Հունիսի 28-ին մենք գործարկում ենք «Պարսից ծոցի աստղ» նավթավերամշակման գործարանի երկրորդ փուլը»,-արարողության ժամանակ ասել է Ռոուհանին:

Գործարանի երկրորդ փուլի բացման շնորհիվ ձեռնարկությունը կկարողանա Եվրո-5 ստանդարտի բենզինի օրական արտադրությունն ավելացնել 12-ից մինչեւ 24 մլն լիտր եւ դիզելային վառելիքինը՝ օրական 4-ից մինչեւ 8 մլն լիտր:

«Պարսից ծոցի աստղը» ամենախոշոր նավթավերամշակման գործարաններից մեկն է Իրանում, որը գտնվում է երկրի հարավում՝ Խորմոզգանի նահանգի Բենդեր-Աբաս քաղաքում: Գործարանի առաջին փուլը գործարկվել է 2017 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս