Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 52 մարդ

Վրաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1997 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 593 հազար 763 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1232 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 558 042 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 52 մարդ, ընդհանուր՝ 8498:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս