Արցախյան վերջին պատերազմի «սցենարը» նախապես հայտնի՞ էր
Մի քանի օրից կլրանա Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմի մեկ տարին: Այս համատեքստում, թերևս, տեղին է ևս մեկ անգամ հիշել պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ուղարկած «գաղտնի» նամակը, որը 2020-ի դեկտեմբերին հրապարակեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Փաստաթղթում զորավարժությունների սցենարի համատեքստում մանրամասն նկարագրված է այն, ինչին հետագայում ականատես եղանք պատերազմի ժամանակ և ոչ միայն: Ստորև առանձնացրել ենք ասվածն ապացուցող մի քանի հատվածներ:
– С учетом обстановки в мире, приведшей к закрытию границ между государствами для «Визирии» (Թուրքիա-Մ.Պ.) и «Азерии» (Ադրբեջան-Մ.Պ.) особую остроту приобрела возможность создания сухопутной связи через территорию «Ноякерта» (Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն.- Մ.Պ.) и г.МЕГРИ, что возможно только при достижении уступок со стороны «Севании» (Հայաստանի Հանրապետություն.- Մ.Պ.) по «арцахскому» вопросу. В связи с этим государства «Кавказского союза» (Ադրբեջան, Թուրքիա, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն.- Մ.Պ.), резко нарастили масштабы совместных действий, направленных против «Республики Севания».
-15 апреля 2020 г. была пресечена попытка проникновения диверсионной группы с территории «Ноякерта» на ДЖЕРМУСКОМ направлении, в ходе проведения контрдиверсионных действий двое «севанских» военнослужащих получили ранения; 7 и 8 мая 2020 г. были обстреляны позиции «Севанской» (Հայաստանի Հանրապետություն.- Մ.Պ.) армии на КАДЖАРАНСКОМ направлении; по несколько раз в неделю осуществляются пулеметные обстрелы участков «севанской» территории, по которым вблизи от «ноякертской» (Նախիջևանի սահման.- Մ.Պ.) границы проходит дорога из г.ЕРЕВАН в г. ДАСТАКЕРТ (Սիսիանի տարածաշրջան: Ըստ որոշ հաշվումներ, ուղիղ գծով Դաստակերտից մինչև Նախիջևանի սահման 7 կմ է.- Մ.Պ.):
– Совершенствуется система железнодорожных сообщений. Ведутся активные работы по строительству железнодорожной магистрали из «Визирии» (Թուրքիա.- Մ.Պ.) в автономную республику от г. ЭРЗУРУМ, чрез г.ДОГУБЯЗИТ. В ближайшей перспективе планируется сдать в эксплуатацию часть железной дороги от г.АСТАРА («Азерия»-Ադրբեջան.- Մ.Պ.) до г.ТЕРБИЗ («Персия»-Իրան.- Մ.Պ.), которая соединит автономную республику с территорией «Азерии» через «Персию». Руководством государств «Кавказского союза» (Ադրբեջան, Թուրքիան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն.- Մ.Պ.) прорабатывается вопрос о создании на территории «Нойакерта» в районе г.ТАШАРХ военной базы «Визирии» (Թուրքիա.- Մ.Պ.)
– Вблизи северо-восточного и юго-западного участков Государственной границы «Республики Севания» осуществляются интенсивные инженерные работы, в том числе прокладываются новые дороги для снабжения войск, расширяются и укрепляются существующие, осуществляется ремонт объектов инфраструктуры и возведение дополнительных; для формирования резерва с линии боевого соприкосновения выведена часть соединений вооруженных сил «Азерии», ответственность за направление возложена на Государственную пограничную службу, под прикрытием обстрелов неоднократно предпринимались попытки приближения передовых позиций к позициям подразделений Вооруженных Сил «Республики Севания»;
– Существенное негативной влияние на развитие ситуации в регионе оказала деятельность боевиков международных террористических организаций, которые в связи с потерей инициативы в «сурийско»-«курдийской» зоне используя миграционные процессы осуществляют переброску небольших отрядов на территорию государств Центральноазиатского и Кавказского регионов. Переброска таких отрядов осуществляется в том числе и на территорию «Республики Севания» (ՀՀ), при этом их основной целью является формирование «спящих ячеек», способных во взаимодействии с уже действующими в регионе экстремистскими силами, в короткие сроки организоваться в боевые группы для проведения диверсий и террористических актов на территории «Республики Севания» на начальном этапе назревающего вооруженного конфликта.
Նշենք, որ Անվտանգության խորհրդի գրասենյակը պարզաբանում էր տարածել Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից արված ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ:
«Չմանրամասնելով Մ. Մինասյանի կողմից այդ գրության հետքերով արված անհեթեթ և իրականությունից կտրված մեկնաբանությունները, որոնք նպատակ են հետապնդում ապակողմնորոշելու հայ հանրությանը՝ հերթական վարժանքների պլանը ներկայացնելով իբրև սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմական գործողությունների նախազգուշացում, հարկ ենք համարում հայտնել հետևյալը:
Ցավալի է, որ տարբերություն չի դրվում «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նշագրերի միջև: Հարկ է նշել, որ եթե փաստաթուղթը ծառայողական օգտագործման համար է, ապա դրա բովանդակությունը գաղտնի չէ, ուղղակի նախատեսված է բուն նշանակությամբ օգտագործման, այլ ոչ թե հրապարակման համար, մինչդեռ փորձ է արվում այդ գրությունը ներկայացնել իբրև գաղտնի նամակ, որը թաքցվել է հայ հանրությունից:
Անդրադառնալով նշյալ գրության բովանդակությանը՝ նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Զասի գրությունը վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող հերթական շտաբային վարժանքների կազմակերպման և անցկացման հարցերին: Հատկանշական է, որ նման շտաբային վարժանքները և զորավարժությունները կրում են մշտական բնույթ և նախատեսվում են ՀԱՊԿ ամենամյա պլաններով: Հարկ է նաև նշել, որ հրապարակված գրությունում նշված նույնաբովանդակ զորավարժություններ են տեղի ունեցել նաև նախկինում, որտեղ մտահղացումները կազմվել են նույն սցենարով: Բացի դրանից, պրն Մինասյանը սուտ պնդումներ է անում, թե իբր նամակով ՀԱՊԿ-ին դիմելու առաջարկ է եղել։
Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից նշյալ գրության հիման վրա իրականացվել են համապատասխան աշխատանքներ՝ շտաբային վարժանքին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: Հարկ է հավելել, որ ըստ կարգի ԱԽ գրասենյակը Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությանը ներգրավել է վերոնշյալ թեմայով շտաբային վարժանքներում, որը կայացել է հեռավար եղանակով՝ տեսակոնֆերանսի միջոցով»,- նշվում էր պարզաբանման մեջ:
Հավելենք, որ 2020-ի սեպտեմբերի 4-6-ը այդ ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա էր մեկնել՝ ԱՊՀ և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստերին մասնակցելու նպատակով:
Մոսկվայում ԱՊՀ, Շանհայյան համագործակցության կազմակերպության և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, հայտարարել էր.
«Ցավոք սրտի, ստիպված եմ շեշտել, որ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրադրությունն աչքի է ընկնում բարձր կոնֆլիկտայնությամբ: Վերջերս տարածաշրջանում շահերի հակասության աճ է նկատվում, ինչը, մեր գնահատմամբ, որոշ պետությունների հավակնությունների ընդլայնման հետևանք է:
– Մեր տարածաշրջանում դինամիկ զարգացող ռազմաքաղաքական իրադարձությունները կարող են բնորոշվել՝ որպես աշխարհաքաղաքական շահերի հակասություն, որում առանցքային գործոնն անվտանգության հարցում ընդհանուր պատկերացումների և ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն է:
– Տարածաշրջանային հակամարտությունները ռազմական լուծում չունեն, և Հայաստանի համար ընդունելի չեն ոչ ռազմատենչ հռետորաբանությունը, ոչ էլ հակամարտությունում այլ պետությունների ներգրավվելու փորձերը դրան հետևող իրավիճակի ապակայունացմամբ»:
Իսկ նիստից հետո տեղեկացրել էր, որ երկու խոշոր զորավարժություն է լինելու:
«Որոշում կայացվեց, որ ՀԱՊԿ շրջանակներում կիրականացվի հրամանատարաշտաբային ձևաչափով, իսկ ՀՀ զինված ուժերը մասնակցություն են ունենալու «Կովկաս-2020»-ին, որը կիրականացվի սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ՝ մի քանի փուլով»,- մանրամասնել էր Տոնոյանը:
Այսինքն, Տոնոյանը խոսում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի նկարագրած զորավարժության մասին, որտեղ, ըստ էության, նկարագրվում է նաև պատերազմի հնարավոր ելքը, միջանցքների խնդիրը:
Ինչ վերաբերում է «Կովկաս-2020»-ին, ապա այն անցկացվել է 2020 թվականի 21-26-ը՝ Հարավային ռազմական շրջանի տարածքում՝ «Ալագյազ» զորավարժարանում:
Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ պաշտպանության նախարարության միայն մոտ քսան միավոր ավիացիա է գործարկվել, ընդհանուր առմամբ, 300 միավոր ռազմական տեխնիկա:
Հավելենք, որ պատերազմից առաջ՝ 2020-ի օգոստոսի 7-ին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել էր դեսանտագրոհային ստորաբաժանումների վարժանքներին:
Հանրապետության հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամիավորումներից մեկում անցկացվել էր մարտավարական զորավարժություն դեսանտագրոհային ուժերի, ռազմական ավիացիայի, հրետանային, հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ:
Սցենարի համաձայն, հակառակորդը գրավել էր հայկական հենակետ և զբաղեցրել նպաստավոր պայմաններ առաջ շարժվելու համար: Հայկական ուժերն անցել են արագ հակագրոհի մի շարք ուղղություններից՝ ճնշելով հակառակորդին և սահմանված ժամկետից շուտ ազատագրել պայմանական գրավված դիրքը:
Օգոստոսի 24-ին ժամը 05:00-ին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել են ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ։
«Զորավարժությունների նպատակն էր ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը և միջոցներ ձեռնարկել միջոցառումների կատարման ժամանակացույցերի կրճատման ուղղությամբ, ստուգել և կատարելագործել կառավարման մարմինների ունակությունները օպերացիաներ նախապատրաստելիս և վարելիս, խաղարկել հակառակորդի հավանական ագրեսիայի հետմղման և նրա հարվածային խմբավորումների ջախջախման օպերատիվ-մարտավարական դրվագներ, ինչպես նաև համաձայնեցնել զորամիավորման և այդ ուղղությամբ աջակցման համար նշանակված ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը:
Նշենք, որ այս զորավարժությունների անցկացման ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը զգուշացրել է Թուրքիայի կողմից սադրանքների կամ հստակ գործողությունների մասին, ինչը չի հերքել նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Մասնավորապես, factor.am–ի հետ զրույցում վերծանելով ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը, Արմեն Գրիգորյանն ասել է. «Օնիկ Գասպարյանը ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, մեր հրապարակած թղթում էլ դա երևում է… Օնիկ Գասպարյանի հիմնական միտքը եղել է, որ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի (ի դեպ, Արմեն Գրիգորյանը սկզբում ասում է՝ արևելյան ուղղությամբ, հետո երևի հիշում է, որ Թուրքիան ՀՀ-ի արևմուտքում է.- Մ.Պ.):
Ի դեպ, 2020-ի նոյեմբեր 16-ին Ազգային ժողովում պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին, թե արդյո՞ք տիրապետել ենք այն ռազմահետախուզական տվյալներին, թե ի՞նչ պոտենցիալի առջև ենք կանգնած, արդյո՞ք ՊՆ-ն համապատասխան հաշվարկ արել և Ձեզ ներկայացրել է, Նիկոլ Փաշինյանն իր պատասխանի մեջ հետևյալ միտքն էր արտահայտել.
«…մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու»:
Այսինքն, Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նամակում նկարագրված մարտական գործողությունների ընթացքը, ելքը, հետպատերազմյան զարգացումները, ըստ էության, պարզ են եղել:
Իսկ թե ինչո՞ւ դրան համարժեք չենք գործել ռազմական, ռազմաքաղաքական տեսանկյունից, կարելի է ենթադրել, բայց հստակ պատասխաններ դեռ պիտի լսել ռազմական, ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունից և երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից: