Պատրաստվում է նոր խայտառակ փաստաթուղթ. Սերժ Սարգսյանը Նիկոլ Վովաևիչի մղձավանջն է. Հայկ Մամիջանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի քարտուղար, պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանն է:
- Էդուարդ Աղաջանյանի տեղակալը լինելը ոչ թե ինձ, այլ երկրի համար է բարդ լինելու:
- Հիշենք, թե ինչ գույք ու եկամուտ ունեին այս խունտայի ներկայացուցիչները մինչև իշխանության գալը… Եվ հիմա, փաստորեն, սրանց համար 361 հազար դրամ պարգևավճարը «սիմվոլիկ» գումար է:
- Հասարակության ուշադրությունը շեղելով՝ երկիրը դե ֆակտո փաստի առաջ են կանգնեցնելու, մի շարք գյուղեր դե ֆակտո անցնելու են թշնամուն. հողերի հանձնման գործընթացը շարունակվելու է:
- Շատ սիմվոլիկ է, որ 2018-ին փողոցներ փակող խունտայի իշխանության օրոք մեր հայրենիքում թշնամին է ճանապարհ փակում:
- Հիմնավոր կասկած կա՝ պատրաստվում է փաստաթուղթ, որը հայոց պետականության պատմության մեջ կլինի հաջորդ ամենախայտառակ էջը նոյեմբերի 9-ից հետո:
- Մի մարդ, որ Ալիևին խնդրել է մի շարք բաներ անել, որպեսզի ինքը կարողանա լռեցնել Հանրապետականին, նա ընդունակ է ամեն ինչի:
- Սերժ Սարգսյանը՝ մարդ, որը արժանապատիվ հայի կեցվածք ունի և երբեք չի լքել խրամատը, Նիկոլ Վովաևիչի մղձավանջն է:
- Այս պահին աշխատանքային է համարվում խորհրդային տարիների՝ մեզ համար ամենաոչշահեկան քարտեզներից մեկը:
- Եթե ուզում ես հասկանալ՝ տարածաշրջանում այս կամ այն գործընթացն էական ազդեցություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ՝ հետևիր Իրանի արձագանքին:
- Նիկոլ Վովաևիչի դասական ոճն է՝ մանիպուլյացիայի միջոցով կոծկել այն, ինչ իրեն պարտադրել են:
- Էդ մարդը Perfect TV-ի մարմնացումն է. ասում է՝ պայթեցնեմ համացանցը, իսկ մենք խոսում ենք հիմնական բանակցողի ու բանակցությունների մասին: