Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ահաբեկչությանն աջակցող 3 Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ

ԱՄՆ-ում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեղադրանքով պատժամիջոցներ են սահմանվել 5 օտարերկրացիների նկատմամբ, որոնցից 3-ը Թուրքիայի քաղաքացիներ են, երկուսը՝ Եգիպտոսի։ Նրանք մեղադրվում են խմբավորմանը ֆինանսական և լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարար է, որ այդ որոշումը կայացվել է ԱՄՆ-ի՝ «Ալ Քաիդայի» ֆինանսավորման աղբյուրները վերացնելու մտադրությամբ։ Հրապարակված գրավոր հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ–ն իր գործընկեր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ շարունակելու է պայքարել «Ալ Քաիդայի» ֆինանսավորման դադարեցման ուղղությամբ։

Մեղադրվող հնգյակի պարագլուխը եգիպտացի Մաջդի Սալիմն է։ Հայտնի է, որ վերջինս նաև Թուրքիայում «Ալ Քաիդայի» գործունեության գլխավոր ղեկավարներից մեկն է։ Թուրքիայի քաղաքացիներն են 47–ամյա Նուրեթթին Մյուսլիհանը, 28-ամյա Նուրեթթին Մյուսլիհանը, 33-ամյա Սոներ Գյուրլեյենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930