«Իրանական զորավարժությունների գոտու ընտրությունն ակնհայտորեն պարունակում է միանգամից մի քանի բացահայտ ուղերձ»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման սահմանին իրանական զորավարժությունների գոտին ինքնին չափազանց ուշագրավ է։
Դատելով պարսկալեզու աղբյուրների տարածած նյութերից, այն ընդգրկում է Ադրբեջանի թալիշաբնակ շրջանների հետ իրանական սահմանի գրեթե ողջ երկայնքը։
Եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ներսում որոշակիորեն սրվել էր թալիշական խնդիրը՝ հանգեցնելով նույնիսկ այն բանի, որ խիստ չափավոր դիրքորոշումներ ունեցող թալիշական կազմակերպություններից մեկը լուրջ դժգոհություններով հանդես գար, ապա իրանական զորավարժությունների գոտու ընտրությունն ակնհայտորեն պարունակում է միանգամից մի քանի բացահայտ ուղերձ։
Դրանք, ի դեպ, վերջին ուրբաթօրյա աղոթքից հետո խոսուն կերպով ներկայացրել էր ադրբեջանական ուղղությամբ աշխատող իրանցի հոգևորականներից մեկը, նշելով՝ «Առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք»։
Նկարում՝ իրանական թռչող օբյեկտների ակտիվությունը զորավարժությունների գոտում։
#հարափոփոխ_տարածաշրջանը»։