
Թուրքական արտադրության առաջին հաղորդակցության արբանյակը տիեզերք կարձակվի SpaceX ընկերության կողմից

Թուրքական արտադրության առաջին հաղորդակցության արբանյակը՝ Türksat 6A-ն, 2023 թ. տիեզերք կարձակվի Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքական արբանյակի տիեզերք արձակումը տեղի կունենա արբանյակն արտադրող թուրքական Türksat AŞ և SpaceX ընկերությունների միջև ստորագրված պայմանագրի շրջանակներում:
Նախատեսվում է արբանյակի արտադրական և փորձարկման աշխատանքները ավարտել 2022թ.-ին: