Վերջին 20 տարվա համեմատ ռեկորդային թվով կուսակցություններ են ստեղծվել Թուրքիայում
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ միայն 2021 թվականին այդ երկրում 13 քաղաքական կուսակցություն է հիմնվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախարարության «Twitter»-ի էջում կատարված հրապարակման համաձայն՝ 2020 թվականին գործունեության արտոնագիր է տրվել 27 նոր կուսակցության, իսկ 2021 թվականին՝ 13 կուսակցության։
Հայտնի է դարձել է նաև, որ այս պահին Թուրքիայում ակտիվ գործունեություն ծավալող քաղաքական կուսակցությունները 116-ն են։
Նշենք, որ նախորդ տարիներին՝ սկսած 2000 թվականից, Թուրքիայում հիմնվող քաղաքական կուսակցությունների թիվը տարեկան կտրվածքով անհամեմատ ցածր է եղել։ Բացի 2014 (11) և 2012 (6) թվականներից՝ մյուս տարիներին հիմնված նոր կուսակցությունների թիվը տարեկան միջինում 3 է եղել։