Բաժիններ՝

Ադրբեջանը կարող է մասնակցել կործանիչների արտադրության թուրքական նախագծին

Ադրբեջանը կարող է մասնակցել կործանիչների արտադրության թուրքական նախագծին: Այս մասին «CNN-Turk»-ին հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչություն պետ Իսմաիլ Դեմիրը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Ազգային մարտական ինքնաթիռների համատեղ արտադրության մեր դռները բաց են այն երկրների համար, որոնք ցանկանում են համագործակցել մեզ հետ։ Այդ հարցի շուրջ բանակցություններն ընթանում են այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Պակիստանը։ Առաջարկում ենք միավորել բոլորիս ջանքերը»,- ասել է Դեմիրը:

Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է ավիացիայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում թուրքական փորձի, գիտելիքների և հմտությունների օգտագործմանը։

«Որպես կանոն յուրաքանչյուր երկիր ունի իր ունակություններն ու կարողությունները։ Մենք շարունակելու ենք զարգացնել այդ քայլերը մեր առաջարկներին համաձայնություն տված երկրների հետ։ Եվ մենք կարծում ենք, որ այդ քայլերը դրական արդյունքներ կտան»,- նշել է Դեմիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս