Թուրքիայի տնտեսական ճգնաժամը սկսում է ցույց տալ իր ազդեցությունը․ The Guardian

Թուրքիայում քաղաքական ճգնաժամը սկսել է ցույց տալ իր ազդեցությունը։ Թուրքական լիրայի արժեզրկման և մեծացող գնաճի հետ մեկտեղ այդ երկրի քաղաքացիները պայքարում են գոյատևելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նման դիտարկում է տեղ գտել բրիտանական հեղինակավոր «The Guardian» թերթի վերլուծական հոդվածում, որում ներկայացվել են Թուրքիայի քաղաքացիների տրամադրությունները երկրում տիրող տնտեսական ճգնաժամի պայմաններում։

The Guardian-ի թղթակիցը Ստամբուլի փողոցներում զրուցել է պատահական անցորդների հետ։ Քաղաքացիներից մեկը նշել է, որ երկրում ամեն ինչ թանկ է և իրենք դժվարությամբ են գոյատևում։ «Աշխատանք կա, սակայն գումար չկա»,-նշել է քաղաքացի Գյունայ Աքիլը՝ ասելով, որ բնակարանի վարձը մուծել չկարողանալու պատճառով տեղափոխվել են ծնողների մոտ ապրելու։

«Տնտեսական առաջընթացի մասին կառավարության խոստումները գնալով դառնում են անընդունելի թուրք ընտրողների շրջանում, և դա կարծես թե իր ազդեցությունն է ունենալու 2023 թվականին նախատեսված ընտրությունների արդյունքների վրա»,-եզրակացվում է հոդվածում։

Տեսանյութեր

Լրահոս