Բաժիններ՝

Թուրքական լիրան կրկին արժեզրկման ռեկորդ է գրանցել

Թուրքական լիրան նոր շաբաթը սկսել է դոլարի նկատմամբ 16,90 փոխարժեքով: Դեկտեմբերի 20-ի առավոտյան կրկին արժեզրկման ռեկորդ է գրանցել՝ հասնելով 17,60 լիրայի: Այս մասին հայտնում է թուրքական haberturk.com-ը:

Ժամեր անց, տատանվելով, դոլար-լիրա փոխարժեքը հասել է 17,20-ի, հետո բարձրացել 17,40 լիրայի:

Նախորդ ուրբաթ դոլար-լիրա փոխարժեքը կազմում էր 17,14, որից հետո Թուրքիայի Կենտրոնական բանկը հերթական միջամտությունն իրականացրեց:

ԿԲ միջամտությունից հետո շաբաթն ավարտվեց դոլար-լիրա 16,41 փոխարժեքով:

Դեկտեմբերի սկզբից Թուրքիայի ԿԲ-ն լիրայի արժեզրկումը զսպելու նպատակով արդեն 5 միջամտություն է իրականացրել։

Նշվում է, որ այդ միջամտությունների ընդհանուր չափը գերազանցում է 6 միլիարդ դոլարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս