Բաժիններ՝

Իրանի ԻՀՊԿ-ի զինված ուժերը զինավարժանքներ են սկսել Պարսից ծոցի ափին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ուժերը դեկտեմբերի 20-ին սկսել են «Մեծ մարգարե 17» հնգօրյա զինավարժանքները Պարսից ծոցի ափին:

Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են ԻՀՊԿ-ի ցամաքային, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը, ինչպես նաեւ «Բասիջ» աշխարհազորի զորամասերը: Զինավարժանքներն անցկացվում են Խուզիստանի, Բուշերի եւ Հորմոզգանի նահանգներում: Ավելի վաղ Իրանի զանգվածային լրատվամիջոցները հայտնել են դեկտեմբերի 20-ին «Բուշեր» ատոմակայանի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերի մարտական պատրաստության ստուգում սկսվելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս