Բաժիններ՝

Բաքվում տեղի է ունենալու Ադրբեջան-Թուրքիա առաջին էներգետիկ համաժողովը

Բաքվում դեկտեմբերի 21-22-ը տեղի է ունենալու Ադրբեջան-Թուրքիա առաջին էներգետիկ համաժողովը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Միջոցառումը գլխավորելու են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։

Համաժողովի առաջին օրը նախատեսվում են երկու երկրների փորձագետներից բաղկացած աշխատանքային խմբերի հանդիպումներ ածխաջրածինների և նավթաքիմիայի, էլեկտրաէներգիայի, վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտներից:

Համաժողովի ավարտից հետո նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում երկու երկրների միջև։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս