Թուրքիայի Շըրնաքի նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանքով մեկ թուրք զինվոր սպանվել է, մեկը` վիրավորվել:
Թուրքական դատարանը որոշում է կայացրել 40000 թուրքական լիրա (10900 դոլար) փոխհատուցում վճարել այդ երկրի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ սպանված հայազգի Սևակ Բալըքչըի ընտանիքին:
Ադրբեջանի նախագահի ընտանիքը շարունակում է մնալ Պանամական փաստաթղթերի հետ կապված սկանդալի կենտրոնում։
Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են համատեղ զորավարժություններ իրականացնել:
«Սա շատ իրատեսական ծրագիր է։ Ցանկացած պրոյեկտ իրատեսական է, երբ դրանում հստակ շահեր կան, Իրանի և Հայաստանի համար Եվրոպա դուրս գալու շահն ակնհայտ է, շահը կա ու կա, դրա կողքին մնում է, որ նաև կամք դրսևորվի ոչ միայն՝ Եվրոպայի, այլև՝ Եվրասիական տնտեսական շուկա դուրս գալու ուղղությամբ»:
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` այդ երկրում աշխատունակ բնակչության թիվը հասնում է 6 մլն 198 հազար 700-ի: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Իրանում մեկնարկել է նախագահական ընտրարշավը, որին կմասնակցեն ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի կողմից հաստատված վեց թեկնածուներ, ինչի մասին հայտնել է IRNA գործակալությունը։
Թուրքիայի քեմալական Ժողովրդական Հանրապետական կուսակցությունը (CHP) ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների բողոքարկման դիմում է ներկայացնելու «Դանըշթայ»` Թուրքիայի Հանրապետության բարձրագույն վարչական դատարան:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Իսրայելը փորձելու է հասնել նրան, որ Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր պատիժը կրի հայրենիքում:
Սիրիան հարյուր տոկոսով վստահ է, որ ահաբեկիչները քիմիական զենք են ստանում Թուրքիայից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Թուրքիայից:
Թուրքիայի բանակում ծառայող հայ զինվոր Սևակ Բալըքչըի սպանության գործով թուրքական դատարանը որոշում է կայացրել փոխհատուցման մասին:
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի կողմից սահմանադրական հանրաքվեում անկնիք քվեները վավեր ճանաչելու մասին որոշման ընդունումից հետո երկրի տարբեր քաղաքներում սկսված ցույցերը չեն դադարում:
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին մերժել են նախագահի թեկնածու գրանցել հերթական ընտրություններում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու ժամկետների մասին:
«Իրանը հակասության մեջ է մտնում ԳՀՀՊ-ի հետ: Իրանի իշխանությունները պետք է հետեւեն դրան, նշել է ԱՄՆ-ի ղեկավարը: Մենք այն վերլուծում ենք ամենայն մանրակրկիտությամբ: Մենք ասելու բան կունենանք ոչ այնքան հեռու ապագայում»:
«Ամեն դեպքում, Խաչատուրովը չի կարողանա այս հարթակն օգտագործել ԼՂ հակամարտության հարցում, բայց անուղղակիորեն այս պաշտոնում գտնվելը հնարավորություն է տալիս որոշակի հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար»։
«Այս տարանցիկ ուղին ողջ տարածաշրջանը կներառի ռուսական վերահսկողության տակ, և այնպիսի վերահսկողության, որից հետո ոչ միայն հայերը, այլև վրացիները չեն կարողանա թոթափել այդ վերահսկողությունը, իսկ դրան ոչ մեկը չի համաձայնի»։
Մարդու իրավունքներով զբաղվող Եվրոպայի ամենահին կառույցներից մեկը` Եվրոպայի խորհուրդը, առաջիկա շաբաթվա ընթացքում լայնամասշտաբ հետաքննություն կսկսի` կապված քվեարկության արդյունքների կեղծման մեղադրանքների հետ, որը կառույցի հեղինակությունը դնում է կասկածի տակ:
Թուրքիայի ընդդիմադիր sendika.org լրատվական կայքի խմբագիր Ալի Էրգին Դեմիրհանը, ով հայտարարել է սահմանադրական հանրաքվեի արդյունքներն անօրինական համարելու մասին, ապրիլի 20-ի առավոտյան ձերբակալվել է:
«Ինչպես կարող է PKK-ի դրոշը պահած անձն անկողմնակալ լինել: Այս մարդն այստեղ զեկույց է պատրաստում որպես մի ահաբեկիչ: Ինչպե՞ս կարելի է ընդունել նրա զեկույցը»:
Իրանում առնվազն 11 մարդ է զոհվել 30 ուղեւորների փոխադրող ավտոբուսի շրջվելու հետեւանքով IRNA գործակալությանը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դատական հայց է ներկայացրել` ընդդեմ երկրի բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենի և հանձնաժողովի անդամների:
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից սահմանադրական հանրաքվեի արդյունքների բողոքարկման պահանջը մերժելուց հետո երկրի տարբեր քաղաքներում շարունակվել են բազմահազարանոց բողոքի ցույցերը:
«Ամեն դեպքում, Իրանի համար անչափ կարեւոր եւ անհրաժեշտ է տարածաշրջանային անվտանգությունը: Հայ-ադրբեջանական սահմանին առաջացած յուրաքանչյուր խնդիր Իրանը շատ ցավագին է ընդունում, քանի որ դա հե նց իր սահմանների, իր տարածքի անվտանգության համար սպառնալիք է: Իրանը նույնպես շահագրգռված է, որ ամեն ինչ բանակցությունների, խաղաղ միջնորդական առաքելությունների միջոցով լուծվի»,-նշեց նա:
Israel National News-ը հրապարակել է թուրք լրագրող Ուզեյ Բուլութի չափազանց հետաքրքիր հոդվածը հետապնդումների և խտրականության մասին, որոնց ենթարկվել են Թուրքիայի հրեաները 1923 թ. Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր:
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության մամուլի խոսնակ Սելին Սայեք Բոքեն հայտնել է, որ իրենց կուսակցությունը չի ընդունում Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները:
Թուրքիայի Հաթայ նահանգում ապրիլի 9-ին ձերբակալված և արդեն 10 օր կալանքի տակ պահվող իտալացի լրագրող Գաբրիել դել Գրանդեն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի հետ:
Կատարված փորձաքննությունների արդյունքները վկայում են, որ Սիրիայի Իդլիբի նահանգում կիրառվել է զարին կամ դրա նմանակը:
Ռուսական կողմը որևէ խնդիր չունի Աբխազիայի տարածքով Հայաստան և Վրաստան բեռների տարանցումը վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսում: «