Փաշինյանը վարում է Հայաստանը հայաթափելու, թրքացնելու քաղաքականություն. Արամ Օրբելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն է:

Բանախոսը նշել է.

  • Արդեն մի քանի տարի՝ 2018-ից վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, առանց թաքցնելու, վարում է մի քաղաքականություն, որ ինքը եկել է Հայաստանը վերացնելու, Հայաստանը հայաթափելու, Հայաստանը թուրքացնելու նպատակով:
  • Կարող է Հայաստան պետությունը ֆորմալ առումով մնա, բայց չունենա ինքնիշխանություն: Հիմա մենք գնում ենք մի ուղղությամբ, որի արդյունքում հայկական պետականությունը կարող է ամբողջությամբ դադարել գոյություն ունենալ՝ որպես սուբյեկտ:
  • Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Թուրքիայի հետ լավ կապեր ունենալն իրեն կփրկի՝ սխալվում է, որովհետև թուրքերը շարունակում են հայտարարել, թե Հայաստանի մեծ մասն իրենց տարածքն է:
  • Մենք պետք է հստակ հասկանանք, որ նախկինում Թուրքիայի դրած նախապայմանները Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն կատարվել են:
  • Ինձ համար էական է Հայաստանի լինել-չլինելու հարցը, որովհետև դրա միջոցով եմ տեսնում մեր անվտանգության, հայկականության երաշխիքը:
  • Ես տեսնում եմ ադրբեջանաթուրքական թեզերի արդարացում ՀՀ գործող իշխանությունների կողմից:
  • Երկրում ինչ տեղի է ունենում՝ պատասխանատուն գործող իշխանություններն են:
  • Այսօր Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք չեն բխում մեր երկրի շահերից:
  • Փաշինյան-Էրդողան-Ալիև եռյակի նպատակն է՝ հնարավորինս փոքրացնել հայկական բնակչության արեալը՝ դա կլինի, ինչպես իրենք են ասում՝ Զանգեզուրը, Տավուշը, թե Լեռնային Ղարաբաղը:
  • Այս իշխանությունների կրեդոն անարխիստական կառավարման մոդելն է՝ պետության հենասյուների քայքայում:
  • Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկա, երկրում կան լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ: Գործող Սահմանադրությունը, վատ թե լավ, աշխատել է, նորը գրելու կարիք չկա:
  • Եթե այս իշխանությունները սյուրռեալիստական մոտեցմամբ գործեն, ապա հնարավոր է՝ ասենք, նախագահի և վարչապետի պաշտոնները միավորեն, ինչպես 1933-ին Գերմանիայում:
  • Կառավարման ձևի փոփոխությունը Հայաստանի համար կլինի կատաստրոֆիկ, դա կարող է նշանակել Հայաստանի թուլացում, սեփական հնարավորությունների ստեղծում. «Սուպեր դեմոկրատական» ձևավորելու արդյունքում ստեղծվելու է պարզապես խաբկանք:
  • Եթե սահմանադրական փոփոխությունների նպատակն է Սահմանադրության նախաբանի փոփոխությունը, անգամ այդ դեպքում Հռչակագիրը պահպանվելու է:
  • Արմեն Սարգսյանի ներկայացրած հրաժարականի պատճառաբանությունները՝ սահմանափակ լիազորությունների մասին, առնվազն անազնիվ են:
  • Նախագահին այս լիազորություններով կարելի է համարել սահմանադրական դատախազ:
  • ՀՀ նախագահն ի պաշտոնե նաև ուղերձներով հանդես գալու լիազորություն ունի, անկախ նրանից, թե երբ կամ ինչպես է իմացել նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, Արմեն Սարգսյանն անելիք ուներ, նա առնվազն պետք է ուղերձով հանդես գար՝ նշելով հայտարարության մեջ առկա որոշ դրույթների հակասահմանադրական լինելը, և, որ այդ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ ստորագրել:
  • Նախագահի այս հրաժարականով հիմք է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը նշանակի 100 տոկոսով կառավարվող նախագահ:
  • ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երրորդ անգամից կընտրի նախագահին, ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով՝ «Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը»:
  • Նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի՝ «Հայաստանում չկան քաղբանտարկյալներ» պնդումով բավականին մեծ և բարդ պանդորայի արկղ է բացվում. այսօր չկան քաղբանտարկյալներ՝ վաղը կարող է լինեն, հետևաբար՝ այդ պատասխանով ՄԻՊ գրասենյակի վրա է դրվում քաղբանտարկյալ լինել-չլինելու հանգամանքը որոշելու հնարավորությունը: Եթե սա նախաբանն էր, ապա ՄԻՊ-ի գործունեությունը շատ ցավալի կլինի:
  • «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ-ում քննվող գործով ՀՀ կառավարությունը դիմող կողմի ոչ մի պատասխան չի ներկայացրել: Սա նշանակում է՝ ստեղծվել է նախադեպ, եթե այս դեպքում Կառավարությունը պատասխան չի տվել, ուրեմն մնացած դեպքերով չի տալու և ընդունելու է մեղքը:

Տեսանյութեր

Լրահոս