Բաժիններ՝

Թբիլիսիում փակվել է յուրաքանչյուր չորրորդ մանկապարտեզը

Կորոնավիրուսի տարածվելու պատճառով Թբիլիսիում ժամանակավորապես աշխատանքը դադարեցրել է 48 մանկապարտեզ։Վրաստանում մոլեգնում է կորոնավիրուսի վեցերորդ ալիքը:

Անցած օրվա ընթացքում երկրում սահմանվել է նոր ռեկորդ. բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի 15 հազար 762 դեպք, այսինքն՝ գործնականում կրկնակի ավելի է, քան մեկ օր առաջ: Համավարակի սկզբից ի վեր երկրում արդեն գրանցվել է ախտահարման 1 միլիոն դեպք:

Բացի մանկապարտեզներից, որոնք ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը, մայրաքաղաքի մանկապարտեզներում որպես կետային սահմանափակումներ փակվել են 115 առանձին խմբեր: Ընդամենը կորոնավիրուսով ախտահարվել է 206 աշխատակից եւ 83 սան: Թբիլիսիում գործում է186 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում է ավելի քան 61 հազար երեխա: Առողջապահության նախարարության հանձնարարականների համաձայն, կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերելուց հետո մանկապարտեզները մայրաքաղաքում փակում են 12 օրով:

Մինչդեռ մասնագետները հիվանդացության բարձրակետին են սպասում առաջիկա երկու շաբաթներին: Համաճարակաբանները կոչ են անում քաղաքացիներին՝ հետեւել սահմանված հանձնարարականներին, կրել դիմակներ եւ պատվաստվել, հաղորդել է Sputnik-ը:ա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս