Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Մենք հրավիրել ենք պարոն Պուտինին մեր երկիր։ Մենք ցանկանում ենք որոշակի քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար»,- այդ մասին Էրդողանն ասել է NTV հեռուստաալիքի եթերում։

Նա նաև հայտնել է Անկարայի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին առկա խնդիրների մասին խոսելու համար:

Հիշեցնենք, հունվարի 24-ին Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը կոնկրետ տեղեկություն չունի Պուտինի եւ Էրդողանի հանդիպման հնարավորության մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31