Բաժիններ՝

Էրդողանը հանդիպել է Պետրոս Շիրինօղլուի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Չանքայայի պալատում ընդունել է Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Շիրինօղլուն թուրքական «Akşam» թերթին տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել այդ հանդիպման մասին։

«Մեր հանդիպումը եղել է այն հանդիպումներից մեկը, որն ամեն տարի ունենում ենք մեր նախագահի հետ։ Մամուլը գրում է, թե ինչ-որ խնդիր կա, որ հանդիպում եք մեր նախագահի հետ։ Բայց մեր նախագահը մեզ համար երբևէ դժվարություններ չի առաջացրել: Իր հետ ունեցած մեր հարաբերությունները ծայրաստիճան դրական և անկեղծ են։ Կարող եմ ասել, որ այն մտերմիկ բնույթի հերթական այցելություն էր։ Նստեցինք, մոտ 45 րոպե զրուցեցինք, կարոտներս առանք»։

Շիրինօղլուի խոսքով՝ հանդիպման օրակարգում չի եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման։

«Այն իր հունով ընթանում է և մենք, ինչպես բոլորը, ուշի ուշով հետևում ենք զարգացումներին»,-նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս