Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը մնում է օրակարգում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը Սիրիայի հարցով մնում է օրակարգում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտնել էր, որ Աստանայի ձևաչափով ղեկավարների՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա գագաթնաժողովի օրակարգն ուղղված է լինելու սիրիական կարգավորման հարցում առավել շոշափելի առաջընթացի հասնելուն: Լավրենտևը հաստատել է, որ գագաթնաժողովը կարող է անցկացվել 2022 թվականի սկզբին Թեհրանում: Գագաթնաժողովը պետք է անցկացվի դեմ առ դեմ ձևաչափով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31