Ադրբեջանաիրանական սահմանի Բիլասուվար սահմանային մաքսակետում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ, ովքեր փորձել են Իրանից ավելի քան 18 կգ թմրանյութ տեղափոխել Ադրբեջան:
«Կարծում եմ, որ պարզապես սա ՌԴ-ի նախաձեռնությունն էր, դրա համար մերոնք չհամարձակվեցին մերժել, ՌԴ-ն նորից վերադառնում է իր ավանդական իդեաներին՝ Լավրովի պլան և այլն, դա է պատճառը, որ կայանում է այդ հանդիպումը… Հերթական զենքի մատակարարման ֆոնին դա հատկապես անհանգստացնող է»։
Թուրքիայի ափերի մոտ բեռնատար նավի հետ բախման հետեւանքով խորտակվել է ՌԴ սեւծովյան նավատորմի «Լիման» հետազոտական նավը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մայիսի 21-ին արտահերթ համագումար կկազմակերպի:
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսը և գլխավոր հյուպատոս Ջենիֆեր Դեյվիսը Պոլսո Հայոց պատրիարքարանում հանդիպել են պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:
Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ Ասադը հանդիպել է Հալեպի համար մղված մարտերի ընթացքում զոհված Գրիգոր Աշնաքլյանի ընտանիքի հետ:
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երրորդ տարին անընդմեջ ապրիլի 24-ին հրապարակած ուղերձի համար:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հստակություն մտցնել այն հարցում, թե արդյոք իրենք շարունակում են ցանկանալ լինել Եվրամիության անդամ:
Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը հրապարակել է այն թեկնածուների վերջնական ցուցակը, որոնք պայքարելու են երկրի նախագահի պաշտոնի համար:
Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը սկսել է հետաքրքրվել հայկական «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 20-ից մինչև 26-ը գրանցված երկրաշարժերից 13-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղարի կինը` Մեհրիբան Ջաբրաիլովան բռնվել է խանութներից մեկից գողություն անելու փորձի ժամանակ:
Թուրքիայի կառավարությունը չեղարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գերմանացի պատգամավոր Բեռնդ Ֆաբրիտիուսի այցը երկիր:
Թուրքիան չի երկարաձգել գերմանական Stern պարբերականի թղթակցի հավատարմագրման ժամկետը:
«Եթե անցկացվի ծրագրված նախարարական հանդիպումը, նախարարները կխոսեն ինչ-ինչ հարցերի շուրջ և կբաժանվեն՝ առանց հետևանքների, քանի որ լուրջ, հստակ պայմանավորվածությունների համար հիմքեր չկան»,- ասում է Ստանիսլավ Տարասովը՝ հավելելով, որ նախարարները կոնյակ կխմեն, նարդի կխաղան, ինչ-որ բան կխոսեն, եղանակը կքննարկեն, բայց ոչ ավելին։
«Վստահաբար հայկական կողմը սա շատ լավ է հասկանում, թե ինչու քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ՝ դեռ լիովին հասկանալի չէ։ Ամեն դեպքում, հիմքում խնդիրները ֆինանսական բնույթի չեն»:
Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից 3 շաբաթ անց «Քաթիբաալ-Իմամ Շամիլ» անվամբ կառույցը պատասխանատվություն ստանձնեց հիշյալ ահաբեկչության համար՝ նշելով «ալ-Կաիդա»-ի հետ ունեցած կապի մասին:
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների հարցով կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Նիհաթ Աքդողանն ազատ է արձակվել:
Սաուդյան Արբիան հանդես է գալիս Սիրիայի միասնության պահպանման եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի կատարման օգտին:
Ստամբուլի Հանրապետական դատախազության կողմից պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով կազմած մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել տեղեկություններ հանցանքի իրականացման ընթացքի, մարդասպան Օգյուն Սամասթի և ժանդարմերիայի միջև եղած կապի, ինչպես նաև հանցանքի մեջ ներգրավված այլ անձանց վերաբերյալ:
Թեհրանն անհրաժեշտ է համարում Իսրայելին զրկել զանգվածային բնաջնջման ամեն տեսակ զենքից, այդ թվում՝ միջուկային ու քիմիական, ինչի մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհքանը։
Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:
Թուրքիայում շարունակվում են գործողությունները չափավոր իսլամի հետևորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ճանաչելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Թուրքիային մոնիթորինգի տակ առնելու որոշումը
Իրանական միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրագործման համատեղ հանձնաժողովի մասնակիցները հավաստել են այդ համաձայնագրի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարման հանձնառությունը։
Հունաստանի վճռաբեկ դատարանը երկրորդ անգամ մերժել է Թուրքիայի պահանջը արտահանձնել ազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած 3 թուրք զինվորականներին (կապիտան Ֆերիդուն Չոբան, կապիտան Աբդուլլահ Յեթիք, կապիտան Սուլեյման Օզքայնաքչը):
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ սահմանագծում վստահության մեխանիզմների ներդրումն առաջնային է, ինչի իրականացման հարցում միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա:
«Անհրաժեշտ է հստակ հասկանալ, որ պատմությունը մեզ այս դասը մեկ նպատակի համար է տվել, որ 100 տարի անց մենք վերջապես հասկանանք՝ կարող ենք ու պետք է հույս դնենք միայն մեր ուժերի վրա, և վերջ։ Աշխարհում ոչ ոք հետաքրքրված չէ հայերին օգնելու հարցով»։
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը նվազեցնում կամ դադարեցնում է զարգացող երկրներին տրամադրվող օգնությունը: