Բաժիններ՝

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խոսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթացից

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պատասխանել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթացի վերաբերյալ լրագրողների հարցերին։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:

«Մեզ անհրաժեշտ է block 70 F-16, որը կոչվում է Viper: Սրա հետ միասին մեր ունեցած F-16-ները պետք է արդիականացվեն։ Այս կապակցությամբ մենք գործընթացը սկսել ենք «Օտարերկրյա ռազմական վաճառք» ծրագրի շրջանակներում։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում գործընթացը շարունակվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հետ միասին»,- ասել է նա։

Աքարն անդրադարձել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Կոնգրեսին ուղարկված նամակին: «Թեև նամակում կան որոշ դրական տարրեր, սակայն պետք է զգույշ լինել, սա երկար գործընթաց է, մեր հույսն այն է, որ սա դրական արդյունքի կհանգեցնի»,-ասել է նա։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս