
Էրդողանն առաջիկա օրերին զրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է թուրքական NTV-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Մեր նախագահը առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա և կշարունակի բանակցությունները ՌԴ և Ուկրաինայի ղեկավարների հետ, իսկ մենք էլ մեր հերթին մշտական հեռախոսային կապի մեջ ենք ռուս և ուկրաինացի մեր գործընկերների հետ։ Ես բանակցություններ եմ վարել Մոսկվայի հետ բանակցություններում ներկայացված ուկրաինական պատվիրակության հետ։ Մշտական կապեր են պահպանվում նաև ռուսական կողմի հետ։ Մենք բանակցում ենք կողմերի հետ և ջանքեր ենք գործադրում հանդիպում կազմակերպելու համար»,-ասել է Չավուշօղլուն։