«Միջին միջանցք», որի իրականացման համար, վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը․ «Փակագիծ վերլուծական հարթակ»

♦️ Ինչպես արդեն 2021-ի հունիսի 2-ին, ՀՀ ԱԺ-ի ընտրություններից առաջ, «Աշխարհաքաղաքական մրցակցություններն ու Հայաստանի խնդիրը» ծավալուն հոդվածում () խոսեցի այն մասին, որ Հայաստանին ստիպելով ներառում են հորիզոնական առևտրային երթուղում, որը Չինաստանից սկսվում և անցնելով այսպես կոչված թյուրքալեզու երկրներով, հասնում է Թուրքիա և այնտեղից էլ դեպի եվրոպա է գնալու: Եվ բացատրեցի, որ հենց այդ նախագծի համար էր, որ 2018-ին մեր երկրում հեղաշրջում տեղի ունեցավ, հետո բռնկվեց Արցախյան պատերազմն ու հետո էլ ծրագրված հանձնումը: Ու հենց այդ բոլորը վերլուծելով, գրեցի, որ ԱԺ ընտրություններում ՔՊ-ը մեծամասնություն է ձեռք բերելու և միայնակ կառավարություն է ձևավորելու: Նախքան ընտրությունները, այդ կանխատեսումը շատերի համար աբսուրդ էր թվում, մտածելով, որ երբ Նիկոլն ու իր թիմը, այսպես խայտառակ ձևով հանձնեցին Արցախը, այլևս շանս չունեն կրկին կառավարություն ձևավորել, այն էլ մեծամասնության կառավարություն: Բայց դե դա տեղի ունեցավ:

♦️ Ինչպես անցյալ տարի Մարտի սկզբին, հարցազրույցներիցս մեկում, երբ հարց տրվեց թե ինչ է լինելու, կանխատեսեցի, որ թուրքերը սկսելու են տեղային գրավումներ իրականացնել ՀՀ տաածքում և արդեն երկու շաբաթ անց Սև լիճի խնդիրները սկսեցին: Ադրբեջանի նման գործողությունները կողմերի արձագանքը չափելու միջոց է:

Եւ ահա, երբ Ռուսաստանը խառն է Ուկրաինայում, փետրվարի 26-ին թուրքերը մտան Խրամորթ, Փառուխ և Քարագլուխ, որը ամենայն հավանականությամբ երկկողմ պայմանավորվածության համաձայն, մենք այդ շրջաններն էլ լուռ հանձնելու ենք, հանուն գլխավոր նպատակի՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելը: Այժմ, թե Հայաստանում և թե Ադրբեջանում ռուսաֆոբիայի մեծ ալիք է գործի դրվել, որի գլխավոր զենքը, ամբոխների նուրբ զգացմունքներն են:

♦️ Այս խոսքերս պրոռուսական չեն, ինչքան էլ փորձեն այդպես պիտակավորել ինձ, այլ իրական վերլուծության արդյունք է այս բոլորը: Երբ Գյումրիի ռուսական բազան հեռացնեն այնտեղից, երբ արևմտյան մեր ամբողջ սահմանի երկայնքով հեռացնեն ռուսական սահմանապահներին, մեր երկիրը կհայտնվի ոչ թե Ֆրանսիայի ու Ամերիկայի գրկում, այլ, թուրքերի:

Այդ բոլորը արվելու է փափուկ ուժի միջոցով, երբ ներսից զանգվածները պահանջեն ռուսական բազայի և սահմանապահների հեռացումը: Իսկ դա կարվի ինչոր նուրբ և զգայուն միջադեպի բեմականությամբ, որին զուգահեռ, կարող է մի առավոտ էլ տեսնենք, որ կորցնում ենք Բերձորն (Լաչին) ու Աղավնոն, որից հետո էլ Արցախը կհայտնվի շրջափակման մեջ ու Երևանում էլ կկորցնենք ինքնիշխանությունը, «միանալով» թյուրքական հորիզոնական երթուղուն:

♦️ Հայաստանին պարտադրելու են «ինքնակամ» միանալ թյուրքական նախագծին ու հենց դրա համար է, որ վերջին շրջանում Իրանն ակտիվորեն խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման շուրջ, բայց խնդիրն այն է, որ հավանաբար տարածքային ամբողջականությունն անփոփոխ է մնալու, պարզապես կորցնելու ենք ինքնիշխանությունը՝ դառնալով թուրքական վիլայեթ:

♦️ Թե Հայաստանյան իշխանությունները և թե թյուրքական եղբայրությունը փորձում են մինչև թեժ է Ուկրաինան, իրականացնել իրենց նպատակները, մնում է տեսնենք ինչպես կարձագանքեն Իրանն ու Ռուսաստանը: Իրանն արդեն կրկին զգուշացրեց Ադրբջանին, Արցախի գրավյալ տարածքներում ահաբեկիչների կուտակման համար: Այդ ահաբեկիչները մեծ վտանգ չեն ներկայացնում Իրանի համար, որովհետև բոլորս էլ գիտենք, որ այդ ոհմակները կուտակվել են Հայաստանի սահմաններում խլրտումներ առաջացնելու համար, որի արդյունքում մեր թշնամիները առիթ կունենան «չեզոքացնել» նրանց, որտեղ էլ որ լինեն…

♦️ Այս իրավիճակի կանխումը նախ գտնվում է Հայաստանում, որտեղից հիմա մեր թշնամիներին դրական ազդակներ են ուղարկվում:

Հետևաբար, եթե մինչև 2023 թվականի հոկտեմբեր ամիս, երբ բոլորը տոնելու են Թուրքիայի հանրապետության 100 ամյակը, Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենա, ցավոք պիտի արձանագրենք, որ 100 տարի անց թուրքերը վերջնականապես հաղթեցին Հայաստանին: Դուք պատրա՞ստ եք հանդուրժել դա…

♦️ Ցավոք հիմա Հայաստանում ընթանում եմ միմյանց պիտակավորումը, կամ ռուսամետ ես կամ ամերիկամետ, կամ խելացի ես կամ զոմբի, կամ սև ես կամ սպիտակ, և այդպես լճանալով, մեզ հետ անում են այն, ինչ ծրագրել են, իսկ հետո երբ ամեն ինչ պատահեց, նոր սկսելու են բողոքել ճակատագրից, երկնքից, երկրից, բայց ոչ սեփական անձից:

Հարութ Արթին Առաքելյան

Ամբողջությամբ՝ «Փակագիծ Վերլուծական Հարթակ» կայքում

Տեսանյութեր

Լրահոս