«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետական-նախագահական ինստիտուտների հակասությունը միայն արտաքին քաղաքական խնդիրներով չէ պայմանավորված։
«Այս դեպքում էական չեն, թե ինչ ազդակներ և ուղերձներ են հնչում Հայաստանից, քանի որ մյուս կողմը մերժողական դիրքորոշում ունի»,-ընդգծել է նա:
Բաքվի պաշտպանության նախարարության տեղեկատվական բաժանմունքը աշխուժացրել է ապատեղակատվական արտադրությունների թափը եւ անվերջ խոսում է նոր տարածքներ վերահսկելու նպատակով իրականացված գործողությունների հաջողությունների մասին։
Իրանի մայրաքաղաք Թեհրանում բողոքի ցույցեր են անցկացվում ազգային արժույթի դեւալվացիայի դեմ:
«Թուրքիայի աշխարհաքաղաքականությունը ներկայում կենտրոնացած է Մերձավոր Արևելքում և Սիրիայում, այստեղ է Թուրքիան խնդիրներ լուծում։ Տեսանելի ապագայում Թուրքիան դժվար թե ակտիվություն ցուցաբերի Հարավային Կովկասում»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Իրանի նրա պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆը հունիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը:
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ով բանտարկված է Էդիրների F տիպի փակ ռեժիմով բանտում, շնորհավորել է իր կուսակից ընկերներին և շնորհակալություն հայտնել իրենց վստահության քվե տված ժողովրդին:
Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանն առաջին նիստը կգումարի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից 3 օր անց:
«Նախիջևանը Թուրքիայի համար ունի առանձնահատուկ նշանակություն։ Սա կարևոր է Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերն ուժեղացնելու առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
«Մոտակա տարիներին Թուրքիայում կտեսնենք էլ ավելի միանձնյա ղեկավարություն։ Էրդողանը ստացավ այն, ինչ ցանկանում էր. ստացավ ժողովրդի մանդատը՝ իր հայտարարած վերափոխումներն իրականացնելու համար, իսկ դրանց արդյունքում, ինչպես ինքն է բազմիցս հայտարարել, պետք է ի հայտ գա նոր Թուրքիան, որը մոտակա 5 տարիների ընթացքում պետք է փորձի դարձնել իրականություն»:
Թեհրանը Հաագայի միջազգային դատարան բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի կողմից Իրանի Կենտրոնական բանկի 2 մլրդ դոլարի չափով ունեցվածքի բռնագրավման պատճառով:
Հունիսի 24-ին անցկացված ընտրություններում Թուրքիայի մի քաղաքացի իր ձայնը տվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի կապակցությամբ նրան շնորհավորել են Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհավորել է Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ռուսաստանը եւ Ադրբեջանը կվերադառնան երկու երկրների միջեւ ազատ ավտոմոբիլային տարանցման վերաբերյալ համաձայնագրին:
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում հայտարարել է Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Ահաբեկիչները Սիրիայի ապաԷսկալացման հարավային գոտում գրոհել են այն բնակավայրերի վրա, որոնք անցել են կառավարության կողմը, հարձակումը հետ է մղվել:
Թուրքիայի արտահերթ նախագահական ընտրություններում ձայների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում երկրի նախագահի պաշտոնում է վերընտրվել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեջլիսում 2 հայ պատգամավոր կլինի:
Թուրքիայում հայտնի են արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների նախնական արդյունքները:
Թուրքիայի արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն արդեն պատմություն են. երկրում փակվել են բոլոր ընտրատեղամասերը, մեկնարկել է ձայների հաշվման գործընթացը:
«Իրավիճակը բավականին լարված կարելի է որակել, քանի որ չկա գործընթաց, որը կթուլացնի լարվածությունը, ավելին՝ այն անընդհատ խորանում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
Փորձագետների կանխատեսմամբ՝ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակ կտանի հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին կամ երկրորդ փուլում, սակայն կարող է կորցնել վերահսկողությունը խորհրդարանում:
Թուրքիայի ծովափնյա Իզմիր քաղաքում մոտ 3մլն մարդ է մասնակցել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) կողմից նախագահի թեկանծու առաջադրված Մուհարրեմ Ինջեի նախընտրական հանրահավաքին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման պետք է հանձնվեր դեռ 2012թ-ի հոկտեմբեր ամսին: Բայց առ այսօր օդանավակայանը շահագործման չի հանձնվել քաղաքացիական օդանավերին հարված հասցնելու Ադրբեջանի սպառնալիքների պատճառով:
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2018թ. մայիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 3 դեպք: Մահացածներից միայն մեկն է մարտական կորուստ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղի է ունեցել ամերիկյան «Lockheed Martin» ընկերության արտադրած F-35 նոր սերնդի ռազմական ինքնաթիռների՝ Թուրքիային հանձնելու արարողությունը:
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանն առաջիկա շաբաթներին կարող է դուրս գալ իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, տեղեկացնում է Tasnim գործակալությունը:
ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՆՔ. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից: