![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիան ռուսական բանակին մեղադրել է Ուկրաինայում «թունավոր միջոց» օգտագործելու մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/f625677a0daf1a_625677a0daf62.jpg)
Թուրքական և միջազգային լրատվամիջոցները արդեն երկու օր է, ինչ պնդում են, թե Ռուսաստանն Ուկրաինայում «անհայտ ծագման թունավոր նյութ» է օգտագործել քաղաքացիական ու զինվորական անձանց դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում էր, որ այդ նյութը իբր բաց է թողնվել անօդաչու թռչող սարքերի միջոցով:
Թեմային արձագանքել է Ուկրաինայում Թուրքիայի դեսպանատունը՝ մեղադրելով ռուսական ուժերին Ուկրաինայի զինվորների և քաղաքացիական անձանց դեմ «անհայտ ծագման թունավոր միջոց» օգտագործելու մեջ: