Բաժիններ՝

Վրաստանը տեղ է գտել մայիսյան տոներին ռուսաստանցիների համար նախընտրելի ուղղությունների թոփ-10-ում

Վրաստանը մայիսյան տոներին ռուսաստանցիների համար նախընտրելի ուղղությունն է դարձել Թուրքիայի փոխարեն։Բնակարանների ամրագրման ռուսաստանյան կայքը հայտնաբերել է Թուրքիայում հանգստանալու այլընտրանքը. սպառողները նախընտրում են հանգստանալ Ռուսաստանի քաղաքներում եւ ԱՊՀ-ի երկրներում:

Հանգստի համար նախընտրելի ուղղությունների տասնյակի մեջ կայքն ընդգրկել է Թբիլիսին, իսկ առաջին եռյակի մեջ մտել են Սոչին, Յալթան եւ Կիսլովոդսկը: Կայքի տվյալներով՝ զբոսաշրջիկները մայիսյան տոներին հանգիստն ամրագրում են 3-ից մինչեւ 10 գիշեր: Վրաստանում ռուսաստանցիների համար հանգիստը բավականին բյուջետային է: Ամրագրման կայքը նշում է, որ Թբիլիսիում չորս օր անցկացնել կարելի է՝ օրական ծախսելով մոտավորապես 2,5 հազար ռուբլի:

Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին ՌԴ-ի դեմ Արեւմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների կապակցությամբ արտասահմանում ճանապարհորդությունները ռուսաստանցիների համար դարձել են դժվարին. բացի այդ, նրանց մոտ կարող են նաեւ վճարման հետ կապված խնդիրներ առաջանալ, քանի որ Ռուսաստանում թողարկված VISA եւ Mastercard բանկային քարտերը չեն գործում բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Վրաստանում: Ուստի ժամանողները պետք է հոգ տանեն այդ մասին՝ իրենց հետ վերցնելով կանխիկ գումար, հաղորդել է Sputnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս