Թե՛ փորձագետները, թե՛ ադրբեջանական հանրությունը տեսան, որ վերջնական կոմյունիկեում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, և դա բնական է. Ալիև
Պատերազմից հետո մեր շփումները Եվրամիության հետ ավելի ինտենսիվ են դարձել։ Եվրամիությունը նույնպես ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները։ Այս մասին Trend.az-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս տարվա առաջին եռամսյակին նվիրված խորհրդակցության ժամանակ:
«Եվրամիության խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերին և ապրիլին տեղի ունեցան եռակողմ հանդիպումներ։ Դրանց մասին հայտարարվել է, չեմ ուզում երկար խոսել։ Սակայն, իհարկե, թե՛ փորձագետները, թե՛ ադրբեջանական հանրությունը տեսան, որ վերջնական կոմյունիկեում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, և դա բնական է, քանի որ Ադրբեջանը դեմ էր դրան։ «Հակամարտություն» բառ նույնպես չկա։ Սա նույնպես բնական է, քանի որ հակամարտություն չկա, այն լուծվել է»,- ասել է Ալիևը:
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը