«Այս ամենին հաջորդելու է այն, որ Փաշինյանը, վերահաս պատերազմի սպառնալիքի ժամանակ, հանձնելու է հողեր Սյունիքից, Տավուշից և Արարատից»

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարճ խորհրդարանում Փաշինյանի ելույթի թեմայով՝

1. Սպառնաց հայ ժողովրդին պատերազմով,

2. Ըստ էության, ընդունեց, որ խաղաղության դարաշրջան չի եղել և չի լինելու,

3. Արցախը հանձնում է Ադրբեջանին,

4. Կրճատում և թուլացնում է բանակը, ինչպես և պահանջում է Ադրբեջանը

5. Զրկում է Հայաստանին ՀԱՊԿ և Ռուսաստանի աջակցությունից։

Այս ամենին հաջորդելու է այն, որ նա, վերահաս պատերազմի սպառնալիքի ժամանակ, արդարանալով, որ իր կրճատած բանակը փոքրաքանակ է և չի կարող պաշտպանել ռազմաճակատը, հանձնելու է հողեր Սյունիքից, Տավուշից և Արարատից»։

Տեսանյութեր

Լրահոս