Թուրքիայում բնակվում է 22․7 միլիոն երեխա
Թուրքիայի վիճակագրական կազմակերպության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2021 թվականի դրությամբ Թուրքիայում բնակվում է 84 680 273 մարդ, որից 22 738 300-ը երեխաներ են։ Երեխաների 51․3 տոկոսը կազմում են տղաները, 48․7 տոկոսը՝ աղջիկները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայում 1970-ին մինչև 17 տարեկանների համամասնությունը բնակչության ընդհանուր թվի մեջ կազմել է 48․5 տոկոս, 1990-ին՝ 41․8 տոկոս, իսկ 2021-ին՝ 26․9 տոկոս։ Այժմ կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը 2080-ին կնվազի մինչև 19 տոկոսի։
Նշենք, որ Եվրամիության (ԵՄ) երկրների բնակչության ընդհանուր թվաքանակում երեխաների համամասնությունը կազմում է 18․2 տոկոս։ ԵՄ-ում ամենաշատը երեխաներ բնակվում են Իռլանդիայում (23․9 տոկոս), Ֆրանսիայում (21.5 տոկոս), Շվեդիայում (21․1 տոկոս), իսկ ամենաքիչը՝ Պորտուգալիայում և Գերմանիայում (16․5 տոկոս)։