Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքում հունիսի 27-ին հրապարակվել է ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործունեության շուրջ հետաքննություն իրականացնող անկախ հանձնաժողովի զեկույցը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է պահպանել իր երկրի արժանապատվությունը արտաքին քաղաքական ծնշման պայմաններում եւ հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում «ծնկի բերել ԱՄՆ-ին»:
Թուրքիայում շուրջ 2 տարի շարունակվող արտակարգ դրության ռեժիմը կարող է հանվել:
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովի կանոնակարգի հարցերի հանձնաժողովը շարունակեց կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի բացահայտումների շուրջ իր աշխատանքը:
«Դրական է տեսնել, որ ՀՀ իշխանությունները քննարկում են այլ գործիչների, նախկին նախագահների թեկնածություններ ևս՝ հատուկ բանագնաց նշանակելու հարցում, ինչը ժողովրդավարության նշան է»:
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Իվա Կրուշենն ներկայացնել է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունիսի 26-ին ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեն Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույց է ներկայացնել, որում իրավական գնահատական է տրվել ընտրություններին, դրանց համապատասխանությանը կամ անպահամապատասխանությանը ժողովրդավարության նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը հուլիսի 5-ին կհայտարարի հունիսի 24-ի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:
Զինված ընդդիմության մի խումբ զինյալներ՝ ավելի քան 450 մարդ, հունիսի 27-ին սիրիական բանակին է հանձնվել Սիրիայի Դերաայի նահանգի հյուսիս-արեւելքի Շաարա բնակավայրում:
Թուրքիան վերստին Եվրամիությանը մեղադրել է հանրապետության նկատմամբ անարդարացի վերաբերմունքի մեջ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար գեներալ Յախյա Ռահիմ Սաֆավին հունիսի 27-ին հայտարարել է, որ Իրանի յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է՝ իրանական կառավարությանն օգնել՝ հաղթահարելու տնտեսական դժվարությունները:
Թուրքիայի Ադըյամին հարավարեւելյան նահանգում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է:
Այն, ինչ եղավ ու հնարավոր է Հայաստանում, Ադրբեջանում պատկերացնելն անգամ անհնար է։
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամեն անգամ, երբ ՊԲ-ին նոր սննդատեսակ է մատակարարվում աչքիս միշտ նույն տեսարանն է գալիս ինչը հաճախ եմ տեսնում պբ շտաբում:
Հալեպի նահանգի հարավարեւմտյան մասում ավելի քան 20 հազար մարդ է վերադարձել իր տուն այդ վայրերը զինյալներից ազատագրելուց հետո:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Ազգային անվտանգության ծառայություն բավականին ակտիվ կերպով հարցաքննության են հրավիրվում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հարցին՝ կառավարությունն արդեն հատկացրե՞լ է առանձնատուն Սերժ Սարգսյանին, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց․ «Դեռ՝ ոչ․ համապատասխան մարմնին տրվել է հանձնարարություն՝ գտնել նախորդ 2 նախագահներին հատկացված տների չափորոշիչներին համապատասխանող տուն, որը կհատկացվի 3-րդ նախագահին»:
Հունիսի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:20-ին. (Գրինվիչի ժամանակով` ժամը 22:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.800 և արևելյան երկայնության 48.600 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենքորան քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:
Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին մեկնաբանել է հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները:
«Այս դեպքում էական չէ, թե ինչ ազդակներ և ուղերձներ են հնչում Հայաստանից, քանի որ մյուս կողմը մերժողական դիրքորոշում ունի: Ժխտողականությունն ամենաբարձր մակարդակով հովանավորվում է»,- ընդգծեց Աքչամը:
ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը հայ-թուրքական հարաբերություններում դրական միտումներ չի սպասում:
«Ադրբեջանը պետք է կապիտուլյացիայի ենթարկվի, և եթե Ալիևը ողջ լինի, այդ շքերթին մասնակցելու է գերու կարգավիճակով, ինչպես դա եղել է բազմաթիվ ֆաշիստների հետ տարբեր երկրներում։ Սա թող ինքը լավ իմանա»։
«Ադրբեջանի որդեգրած ռազմավարությունն է՝ կրակոցներ սահմանին, ժամանակ առ ժամանակ՝ սրացումներ, դիվերսիոն գործողություններ, ճնշումներ գործադրելու փորձեր՝ բանակցային գործընթացում, և այլն։ Սա ռազմավարություն է և շարունակվելու է»,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Վրաստանի նոր կառավարությունում նախարարությունների թվաքանակը ներկայիս 13-ից կկրճատվի մինչեւ 10, ընդ որում՝ լինելու է մեկ պետնախարարություն:
Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, «ավարտվել է միայն դրա առաջին փուլը»:
Իզմիրում ծնված և Լոս Անջելեսում բնակվող անվանի թուրք դերասանուհի Մելթեմ Ջումբուլը անդրադարձել է Թուրքիայի ներքին զարգացումների և հայերի հետ իր հարաբերություններին։
Սիրիական բանակի ստորաբաժանումները լիակատար հսկողություն են հաստատել Դերաայի նահանգի մի քանի բնակավայրերի նկատմամբ, նահանգ, որը գտնվում է հանրապետության հարավ-արեւմուտքում:
Hetq.am-ին տրված հարցազրույցում Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը խոսել է սահմանային իրավիճակի, զորավարժությունների, Ադրբեջանի ձեռք բերած զինատեսակների և այլ հարցերի մասին:
ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ամերիկյան ուղղաթիռների մասին խոսել է կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է խոսակցություններն այն մասին, թե ադրբեջանական կողմը Նախիջևանի հետ սահմանին՝ Արենի գյուղի ուղղությյամբ, կարևոր բարձունք է գրավել: