Ալիևը որոշել է ՀՀ–ի հետ խաղաղ պայմանագրի հանձնաժողովում Ադրբեջանի պատվիրակության կազմը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է ադրբեջանա-հայկական պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման և երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստման հանձնաժողովում ադրբեջանական պատվիրակության կազմը: Այս մասին նա հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է «Բաքու-Երևան» ձևաչափով բանակցությունների նախապատրաստման մասին:

Ալիևը Միշելին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության համաձայնագրի նախապատրաստման, տրանսպորտի և կապուղիների բացման նկատմամբ մշտական ուշադրության համար:

Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ կշարունակի իր ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930