«Եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապանի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում». Փարսյան
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ, բնականաբար, հայկական կողմից սադրանքներ չեն լինի, իսկ խորհրդակցությունը նման հրամաններով ներկայացնելը ուժի ցուցադրություն է, հայկական կողմերին ճնշելու փորձ և, ինչո՞ւ ոչ, ուղերձ հայկական կողմի համար, որ զգոնությունը թուլացնել չի կարելի։
Մունք 100 տարի առաջ հաղթել ենք, 100 տարի հետո էլ կհաղթենք. Քարամյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող խաղաղության հասնել հայերի կյանքի գնով:
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգությունն անգամ օգտագործում է սեփական շահը բավարարելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա և «Բայքար» ընկերության ղեկավարների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը հյուրընկալվել է «TV 100» հեռուստահաղորդմանը։
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ եթե գործող իշխանությունը անգործության է մատնվել ու ոչ մի բանով չի զբաղվում, դա չի նշանակում, որ ամբողջ բեռը պետք է թողնել երիտասարդության վրա և ասել, որ երիտասարդներից պետք է ակնկալել պետական խնդիրների լուծում:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կրկին Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, միջազգային հանրությանն էլ կոչ է արել՝ աջակցել շրջափակումը վերացնելու հարցում:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին հանդիպել է Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ:
«Հայաստանի իշխանություններին Արցախի սուբյեկտայնության հարցը ոչ հետաքրքրել է, և ոչ էլ հետաքրքրում է: Որքան էլ բարդ է էմոցիոնալ և կառուցվածքային տեսանկյունից, պետք է ՀՀ իշխանություններին մի կողմ դնել: Չկա ակնկալիք, ժողովուրդ, ինքնախաբեությամբ եկեք չզբաղվենք»,- «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային լռության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ընթացքում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնելու հարցին:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին ընդունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը:
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շեշտել է, որ Լաչինի միջանցքի՝ մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակումից հետո Ադրբեջանը ստիպում է հայերին լքել իրենց հինավուրց հայրենիքը, սակայն արցախցիները չեն լքելու իրենց հայրենիքը, որքան էլ դժվար լինի:
«Ուրիշ հարց, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր խաղաղապահներին ու իր ռազմական ներկայությունն Արցախում, և դա պատճառը, որ մինչ այժմ խաղաղ համաձայնագիրը չի ստորագրվել, որովհետև Իլհամ Ալիևը դեռ հույսը չի կորցնում, որ Ռուսաստանը կարող է պարտվել Ուկրաինայի դեմ ընթացող պատերազմում»,- նշեց Հայկ Խալաթյանը:
«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը գործի դնել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի արգելափակումը անհապաղ դադարեցնելու համար։
ՀՀ իշխանություններն Արցախին միայնակ են թողել. Հենրիխ Դանիելյանի ասուլիսը` ՈւՂԻՂ
«Ճանապարհը փակելուց հետո առաջին անգամ տարբեր պետությունների կողմից հնչեցին Ադրբեջանին ուղղված հասցեական կոչեր և վերջ»,- «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային լռության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով միջազգային ներգործությանը:
Նա շեշտել է, որ Հայոց ցեղասպանության իրականացման հերթական գործընթացը պետք է կանխվի:
«Առաջարկում եմ ժամանակ չկորցնելու առումով էլ չհետևենք, չքննարկենք, չվերլուծենք գործող իշխանությունների այն գործողությունները, որոնք ուղղված են Արցախի շուրջ տեղի ունեցող իրավիճակին, քանի որ արդեն ակնհայտ է՝ ՀՀ իշխանությունները շարունակում են ամրապնդել իրենց որդեգրած քաղաքականությունը, որ իրենք որևէ գործ չունեն Արցախի հետ»,- «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային լռության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ընթացքում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
«Այս իրավիճակում բոլոր այն խմբերն ու ուժերը, որոնք այսօր խոչընդոտ են հանդիսանում իրավիճակի հանգուցալուծման, հայկական շահի շոշափման համար, պետք է ուղղակի դուրս շպրտել: ՀՀ այս իշխանության պայմաններում Հայաստանի և Արցախի համար շատ բարդ իրավիճակ է լինելու: Գլխավոր խոչընդոտը ՀՀ իշխանություններն են, առանց որոնց հեռացման Հայաստանի ու Արցախի հետ կապված հայանպաստ լուծումները լինելու են չափազանց բարդ»,- «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային լռության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը:
«Պատկերացրեք մայր, ով գիտակցում է, որ իր երեխայի ճակատագիրն անորոշ է, կամ ֆիզիկական գոյությունը վտանգված է, եթե շարունակի ապրել Արցախում: Մայրը, ով տեսնում է, որ իր երեխան չունի ապագա, բռնելու է արտագաղթի ճանապարհը: Այն, ինչ կատարվում է, Արցախի հայաթափման նպատակ ունի»,- ասաց Հռիփսիմե Ստամբուլյանը:
Այսօր «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային լռության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ընթացքում քննարկումը վարող Լիլիթ Թումանյանն ընթերցեց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ուղերձը, ով շրջափակման պատճառով չէր կարողացել ներկա գտնվել երևանյան հանդիպմանը:
Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության և հանցավոր անտարբերության ճիրաններում. ՈՒՂԻՂ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու խնդրին՝ կոչ անելով բացել միջանցքը:
Վերջերս գրել էի Ֆրանսիայի՝ Ադրբեջանին զինելու մասին։
Հունվարի 30-31-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի։
Երբ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի իշխանությունը հանձնում էր Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, հավաստիացնում էին, որ այդտեղով անցնող կոմունիկացիաները տեղափոխելու են այդ բնակավայրերին զուգահեռ կառուցված նոր երթուղու հատված, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ առաքելության պահպանության գոտում։
Այս տարիների ընթացքում «Սանասարյան հանը» ծառայել է, որպես ոստիկանության, ապա որպես տնտեսական դատարանի շենք:
Սակայն, եթե 90-ականներին ամեն ինչ շատ ավելի պարզ էր ու ընկալելի, ապա այն, ինչ հիմա է կատարվում Արցախում, ոչ մի արդարացում չունի։ Պետական բարձր պաշտոնները զավթած նորօրյա իշխանավորներն ամեն ինչ բերեցին հասցրեցին այս վիճակին ու հիմա ձեռքերը լվացել, մի կողմ են քաշվել։ Ասում են՝ Արցախն ու արցախցին ինքնուրույն պիտի որոշեն իրենց ճակատագիրը։
168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսել անգլալեզու Groong փոդքասթի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանը զրուցում է քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ: