Մոսկվան հասկանում է՝ Հայաստանի իշխանությունները Արցախը հանձնելու մեղավոր նշանակել են ՌԴ-ին. Հայկ Խալաթյան

«Մոսկվան, իմ կարծիքով, վերջապես հասկանում է այն միտքը, որ Հայաստանի իշխանություններն արդեն որոշում են ընդունել՝ կապված Արցախի ապագայի հետ, և Ռուսաստանի համար ամենավտանգավորն այն է, որ հայ հասարակության աչքերում նրանք Ռուսաստանին նշանակել են ամենամեծ մեղավորն Արցախի ապագա կորստի համար: Դա է պատճառը, որ իրենց վերջին ելույթներում Մարիա Զախարովան, Պեսկովը, Լավրովը հստակ մեսիջներ են ուղարկում հայ հասարակությանը՝ առաջարկելով իրենց իշխանություններից ստանալ հստակ պատասխան»,- «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային լռության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ընթացքում ասաց «VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:

Ինչ վերաբերում է խաղաղապահներին, Հայկ Խալաթյանը նկատեց՝ իհարկե, ՌԴ-ն պարտավորություն ունի ճանապարհը բացելու, բայց պետք է հասկանալ, որ Ռուսաստանը, որ լուրջ խնդիրներ ունի Ուկրաինայում, ուժային լուծումների ու կոշտ քայլերի չի գնալու:

«Այո, նա ունի լծակներ Ադրբեջանի վրա ազդելու, բայց դրա համար պետք է էֆեկտիվ համագործակցություն Ռուսաստանի հետ: ՌԴ-ի պարագան սպեցիֆիկ է: Շատ բան լուծվում է առաջին դեմքի մակարդակում: Բայց որքան էլ վերջին տարիներին Փաշինյանն ամենաշատն է զրուցում Պուտինի հետ, չենք կարող ասել, որ նորմալ, էֆեկտիվ համագործակցություն կա»,- ասաց վերլուծաբանը:

Ըստ նրա՝ ռուս վերլուծաբանների հետ իր զրույցները վկայում են, որ Հայաստանը դադարել է ընկալվել որպես դաշնակից:

«Ուրիշ հարց, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր խաղաղապահներին ու իր ռազմական ներկայությունն Արցախում, և դա  պատճառը, որ մինչ այժմ խաղաղ համաձայնագիրը չի ստորագրվել, որովհետև Իլհամ Ալիևը դեռ հույսը չի կորցնում, որ Ռուսաստանը կարող է պարտվել Ուկրաինայի դեմ ընթացող պատերազմում»,- նշեց Հայկ Խալաթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս