Պատասխանատվության որևէ միջոց Ադրբեջանի հանդեպ չի կիրառվել և չի էլ կիրառվելու. Էլինար Վարդանյան

«Ճանապարհը փակելուց հետո առաջին անգամ տարբեր պետությունների կողմից հնչեցին Ադրբեջանին ուղղված հասցեական կոչեր և վերջ»,- «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային լռության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով միջազգային ներգործությանը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ կոչեր են եղել, բայց պետք է շեշտել, որ դրանք ոչ թե Հայաստանի կառավարության գործունեության արդյունք են, այլ Սփյուռքի մեր հայրենակիցների:

«Բայց ասել, որ այս հայտարարությունները կարող են Ադրբեջանի դեմ որպես ճնշման գործիք կիրառվել, միամտություն է: Մեր միջազգային գործընկերների մոտ, երբ Արցախի հարցը բարձրացնում ենք, մեզ ասում են՝ ձեր իշխանություններին Արցախի ինքնորոշման հարցը հետաքրքիր չէ, դուք մեզնից ի՞նչ եք պահանջում»,- ասաց Էլինար Վարդանյանը:

Խոսելով իրավական ճանապարհների մասին՝ ԱԺ պատգամավորը նկատեց՝ պատասխանատվության որևէ միջոց Ադրբեջանի հանդեպ չի կիրառվել և չի էլ կիրառվելու:

«Միամիտ չեմ, ակնկալիքներ չունեմ ոչ ԵԽ Նախարարների կոմիտեից, և ոչ էլ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանից՝ նաև հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումները»,- ասաց Էլինար Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս