Հաագայի դատարանը հունվարի 30-ին Լաչինի հարցով լսումներ կանցկացնի

Հունվարի 30-31-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի։ Այս մասին ասվում է դատարանի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։

Փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանի կողմից հայցած ապահովման միջոցների վերաբերյալ լսումները կկայանան հունվարի 30-ին, իսկ Ադրբեջանի հայցի լսումները` հունվարի 31-ին։ Ավելի վաղ կողմերը դատարան էին դիմել` պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։ Մասնավորապես Հայաստանը պահանջում է կիրառել հետեւյալ միջանկյալ միջոցները՝

«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անարգել ազատ երթեւեկությունն արգելափակող իբր «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը։

Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։

Դատարանի կանոնակարգի 74-րդ հոդվածի համաձայն՝ «միջանկյալ միջոցների մասին միջնորդությունն առաջնային է մնացած բոլոր գործերի նկատմամբ»։

Ադրբեջանն իր հերթին պահանջել է դադարեցնել Արցախի տարածքի ականազերծումը եւ մանրամասն տեղեկություններ տրամադրել ականների եւ այլ պայթուցիկ սարքերի գտնվելու վայրի եւ բնութագրերի մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031