Վրաստանում հացը թանկացել է

Վրաստանի խանութներում հացի գինն արդեն բարձրացել է առնվազն 10 թեթրիով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Հաց արտադրողների ասոցիացիան նշել է, որ գնի բարձրացումը չի ազդել այլ ապրանքների գնի վրա։

Տնտեսագիտության պրոֆեսոր Սոսո Արչվաձեն BPN լրատվամիջոցին հայտնել է, որ գները մեծապես կախված են միջազգային իրավիճակից։

«Հացն այնպիսի ապրանք է, որը գործնականում անհնար է փոխարինել։ Հացաբուլկեղենի սպառումը` հաց լինի, թե այլ հրուշակեղեն, դեռևս կապված է ցորենի ընդհանուր սպառման հետ, և այն երկրում, որտեղ արտադրվում է սպառման մեկ քառորդից պակաս, իսկ մնացածը կախված է ներմուծումից, պարզ է, որ գները մեծապես կախված են միջազգային իրավիճակից»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս