Անգլիայում հանցագործները դանակներով հարձակվել են գնացքի ուղևորների վրա. տասը մարդ վիրավոր է
Դանակով զինված երկու անձ հարձակվել են Անգլիայի հյուսիսային Դոնկաստերից Լոնդոն մեկնող արագընթաց գնացքի ուղևորների վրա։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Վերջին տվյալների համաձայն՝ տասը մարդ հոսպիտալացվել է։ Ըստ Բրիտանական տրանսպորտային ոստիկանության, նրանցից ինը ստացել են կյանքի համար վտանգավոր վնասվածքներ։
Հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ի երեկոյան՝ Քեմբրիջշիրում գտնվող Փիթերբորո կայարանից գնացքի մեկնումից 10 րոպե անց։
Ականատեսների խոսքով՝ ուղևորների շրջանում սկսվել է հրմշտոց, իսկ որոշները թաքնվել են զուգարաններում։ Ականատեսներից մեկը BBC News-ին պատմել է, որ տեսել է արյունոտված ձեռքերով մի տղամարդու, ով վազում էր վագոնով և գոռում. «Նրանք դանակովներով են»։
Գնացքը կանգ է առել Քեմբրիջշիրում գտնվող Հանթինգդոն կայարանում։ Ականատեսների խոսքով՝ պլատֆորմի վրա գտնվող ոստիկանները էլեկտրաշոկ են կիրառել հարձակվողներից մեկի նկատմամբ, ում ձեռքին մեծ դանակ էր, ապա ձերբակալել են տղամարդուն։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը տեղի ունեցածն անվանել է «սարսափելի միջադեպ»։ «Իմ մտքերը բոլոր տուժածների հետ են», – գրել է Սթարմերը սոցիալական ցանցում։

